Այսօր: Ուրբաթ, 14 Մարտի 2025թ.
Նոյեմբերյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 140
ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշումներ N 649-Ն
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ Նոյեմբերյան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնք
ՀՀ Տավուշի մարզ, ք. Նոյեմբերյան, /0266/22703, /0266/22393, noyemberyan.tavush@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

25 դեկտեմբերի 2024 թվականի N 649-Ն

ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ 2025 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով և «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 32-րդ հոդվածի 5-րդ մասով՝

ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է

1. Հաստատել Նոյեմբերյան համայնքի 2025 թվականի տեղական բյուջեն՝  համաձայն հավելվածի
        1)   եկամուտների գծով               1961738.2 հազար ՀՀ դրամ,
       2)  ծախսերի գծով                     1961738.2 հազար ՀՀ դրամ
        3)   դեֆիցիտ                                 0 ՀՀ դրամ

2. Հաստատել համայնքի բյուջեի եկամուտները ըստ առանձին եկամտատեսակների՝ (հավելված 1):

3. Հաստատել համայնքի բյուջեի ծախսերն ըստ գործառնական դասակարգման՝ (հավելված 2):

4. Հաստատել համայնքի բյուջեի ծախսերն ըստ տնտեսագիտական դասակարգման՝ (հավելված 3):

5. Հաստատել համայնքի բյուջեի ծախսերն ըստ գործառնական և տնտեսագիտական դասակարգման՝ (հավելված 6):

6. Սահմանել, որ ծախսերի ֆինանսավորումը կատարվում է ստացված փաստացի մուտքերի սահմաններում՝ պահպանելով ծախսերի համամասնությունները։

7. Թույլատրել համայնքի ղեկավարին հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ կետը, Նոյեմբերյան համայնքի բյուջեում կատարել փոփոխություններ, որոնց հանրագումարը չի կարող գերազանցել հաստատված ծավալի 15%-ը։

8. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է 2025 թվականի հունվարի 1-ից ծագած հարաբերությունների վրա:


Կողմ -12

ԱՂԱԲԱԲՅԱՆ ԱՐՍԵՆ

ԱՂԱՄՅԱՆ ՄՀԵՐ

ԱՆԱՆՅԱՆ ՔԱՋԻԿ

ԲԱՀԱԴՈՒՐՅԱՆ ՄԽԻԹԱՐ

ԳՐԻԳՈՐՅԱՆ ԱՇՈՏ

ՀԱԿՈԲՅԱՆ ԷՄՄԱ

ՂԱՐԱԳՅՈԶՅԱՆ ԱՐՏԱԿ

ՂՈՒԼԻՋԱՆՅԱՆ ՍԵՐՅՈԺԱ

ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ՎԱՀԱԳՆ

ՄԵԼԻՔՅԱՆ ԹԱՄԱՐԱ

ՆԱԼԲԱՆԴՅԱՆ ՍԱՄՍՈՆ

ՔՈՉԱՐՅԱՆ ԳՅՈՐԳԻ

Դեմ -0

Ձեռնպահ -4

ԱԲՈՎՅԱՆ ԱՐՄԵՆ

ԽԵՉՈՒՄՅԱՆ ԱՐՏԱՇԵՍ

ՄԱՄՅԱՆ ԳԵՎՈՐԳ

ՄՈՒՂԴՈՒՍՅԱՆ ԱՆԱՀԻՏ


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐՍԵՆ ԱՂԱԲԱԲՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(20.20 Կբ)
(145.92 Կբ)
(16.86 Կբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Տավուշի մարզ, ք. Նոյեմբերյան, Երևանյան 4
/0266/22703, /0266/22393
noyemberyan.tavush@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50198461@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner