ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆ
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՆՁՆԱԳԻՐ
19 ԲՆԱԿԱՎԱՅՐ
ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆ, ԱՅՐՈՒՄ, ԱՐՃԻՍ ԲԱԳՐԱՏԱՇԵՆ, ԲԱՂԱՆԻՍ, ԲԱՐԵԿԱՄԱՎԱՆ, ԲԵՐԴԱՎԱՆ, ԴԵԲԵԴԱՎԱՆ, ԴԵՂՁԱՎԱՆ, ԴՈՎԵՂ, ԶՈՐԱԿԱՆ, ԿՈԹԻ, ԿՈՂԲ, ՀԱՂԹԱՆԱԿ, ՈՍԿԵՎԱՆ, ՈՍԿԵՊԱՐ, ՊՏՂԱՎԱՆ, ՋՈՒՋԵՎԱՆ, ԼՃԿԱՁՈՐ
ՊԱՏՄԱԿԱՆ ԱԿՆԱՐԿ
Նոյեմբերյանի (հին անունը՝ Բարանա) տարածքը մտել է Մեծ Հայքի Գուգարք նահանգի, 10-րդ դարի և 12-րդ դարի սկզբին՝ Տաշիր-Ձորագետի (Կյուրիկյան) թագավորության կազմի մեջ։ 11-րդ դարի վերջում և 12-րդ դարի սկզբին Կյուրիկյան թագավորությունը նվաճել են սելջուկները, և Նոյեմբերյանի տարածքը միացվել է Գանձակի ամիրայությանը։ 1118-1124 թվականներին վրաց Դավիթ Շինարար թագավորը տարածքն ազատագրել է սելջուկներից և միացրել Վիրքին։ 1236 թվականից նվաճվել է մոնղոլների կողմից։ 1801 թվականից Նոյեմբերյանի տարածքը միացել է Ռուսաստանին։ 19-րդ դարում այն մտնում էր Ելիզավետպոլի նահանգի Ղազախ գավառի մեջ, 1920-29 թվականին՝ Լոռի-Փամբակի գավառի մեջ։
Ստույգ տվյալներ չկան այս տարածքում հնագույն բնակավայրերի վերաբերյալ, սակայն նրա անմիջական հարևանությամբ գտնվող 13-րդ դարում կառուցված Մշկավանքն ու Սուրբ Սարգիս եկեղեցին, Ղալինջաքար ամրոցը հուշում են, որ այս տարածքը հնում ևս բնակեցված է եղել։ Հնագիտական ուսումնասիրությունները վկայում են, որ Նոյեմբերյանի տարածքում մարդը բնակվել է հին քարե դարից։
Ժամանակին Ապարանից այստեղ գալով՝ բնակություն են հաստատում մի քանի հայ ընտանիք։ Մոտակա գյուղերի բնակիչները նորեկներից հարցնում են՝ «Էդ որտեղից եք եկել»։ Նրանք էլ ասում են՝ Ապարանա։ Դրանից հետո գյուղի անունը մնում է Բարանա:
ԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ ՆԿԱՐԱԳԻՐ
Նոյեմբերյան համայնքը գտնվում է Հայաստանի Հանրապետության հյուսիսարևելյան մասում, ընդգրկում է ՀՀ Տավուշի մարզի հյուսիսիարևելյան հատվածը և մի փոքր շերտով մխրճվում է մարզի տարածքի կենտրոնական հատվածի մեջ:
Համայնքի բնակավայրերը հիմնականում տեղակայված են դեպի լեռները գնացող խառն անտառների ստորին եզրագծի վրա: Համայնքի ամբողջ տարածքի գրեթե կեսը՝ 16010.42 հա, անտառներ են:
Նոյեմբերյան համայնքը գտնվում է Տավուշի մարզի հյուսիսային մասում 800-900 մ բարձրության վրա, Ոսկեպարի լեռնաշղթայի ստորին մասում, Կողբ գետի աջ վտակի հովտում: Համայնքի տարածքի ընդհանուր մակերեսը կազմում է 33886.81 կմ:
Համայնքը տեղակայված է Երևանից` 198 կմ, Թբիլիսիից 98 կմ և մոտակա Այրում կայարանից` 22 կմ հեռավորության վրա: Արտաքին աշխարհի հետ համայնքը կապված է Երևան-Թբիլիսի երկաթուղով և Երևան-Ալավերդի-Թբիլիսի և Երևան-Իջևան-Թբիլիսի ավտոճանապարհներով:
Ռելիեֆը բարդ է, լանջերը թեք են, կտրտված, տարածքի կենտրոնական մասը հարթ է: Սեյսմիկ վտանգի մակարդակը գնահատվում է 0.2-0.3 ց-ով:Մակերևույթի թեքության անկյունը տատանվում է 3-25 °-ի սահմաններում:
Տարածքին հատուկ է տաք, չափավոր խոնավ, բարեխառն կլիման, մեղմ ձմեռով: Միջին տարեկան ջերմաստիճանը` 10.4 օC: Մթնոլորտային տեղումների տարեկան քանակը կազմում է 541 մմ: Ձյան ծածկույթի հաստությունը ձմռանը տատանվում է 10-12 սմ սահմաններում: Արևափայլի տարեկան տևողությունը հասնում է շուրջ 2100 ժամի: Ռադիացիոն տարեկան հաշվեկշիռը կազմում է շուրջ 45 կկալ/սմ2: Քամու միջին տարեկան արագությունը` 1.8 մ/վրկ: Ամբողջ տարվա ընթացքում գերակշռում են հարավ-արևմտյան և հյուսիս-արևելյան քամիները:
Կլիմայական պայմաններով և գեղատեսիլ լանդշաֆտով տարածաշրջանը համարվում է Հայաստանի գեղեցիկ վայրերից մեկը և վաղուց ի վեր ունի հրաշալի ամառանոցային վայրի համբավ: Տարածաշրջանը բնութագրվում է որպես կլիմայական կուրորտային գոտի: Համայնքի տարածքում մայիս ամսից մինչև հոկտեմբեր գերակշռում են կոմֆորտային պայմաններ կլիմայաբուժության համար:
Մթնոլորտային տեղումների միջին տարեկան քանակը (մմ) 500-600մմ
541
Օդի միջին ջերմաստիճանը հունվարին (0C) +2-3
-1
Օդի միջին ջերմաստիճանը հուլիսին (0C) +30+35
+17
1. Համայնքում ընդգրկված բնակավայրերը
Հեռավորությունը համայնքի կենտրոնից (կմ)
Նոյեմբերյան
0
Կողբ
4
Բերդավան
8
Զորական
13
Հաղթանակ
17
Պտղավան
25
Այրում
18
Լճկաձոր
23
Դեղձավան
30
Արճիս
Բագրատաշեն
27
Դեբեդավան
35
Դովեղ
3
Ջուջևան
10
Բաղանիս
Ոսկեվան
15
Կոթի
Ոսկեպար
20
Բարեկամավան
2. Նախկին (ՀԽՍՀ) վարչական շրջանի անվանումը
3.Համայնքի հեռավորությունը՝
195
55
4. Համայնքի բարձրությունը ծովի մակերևույթից (մ)
800-950
5.Համայնքի վարչական տարածքը (քառ. կմ/հա)
33886.81
6․Սահմանակից համայնքների անվանումները
Ալավերդի, Իջևան
7.Համայնքապետարանի էլեկտրոնային փոստի հասցեն
noyemberyan.tavush@mta.gov.am
8. Համացանցային պաշտոնական կայքի հասցեն
www.noyemberyan.am
9.Համայնքի ղեկավարի հեռախոսահամարը
(+37493)006020
10. Համայնքապետարանի հեռախոսահամարը
(0) 266 22393
11․Համայնքի հեռախոսային կոդը
266
12․Համանքում փոստային բաժանմունքի առկայությունը(այո, ոչ)
այո
13.Համայնքապետարանի փոստային դասիչը
4101
14.Հաստատված գլխավոր հատակագծի առկայությունը (այո, ոչ)
15. Քաղաքացիների սպասարկման գրասենյակի առկայությունը (այո, ոչ)
ԲՆԱԿՉՈՒԹՅՈՒՆԸ, ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԿԱԶՄԸ
2022թ.
1. Մշտական բնակչության թվաքանակը
33780
2. Գրանցված ծնունդների քանակը
178
2.Մահացության դեպքերի քանակը
226
3.Ամուսնությունների քանակը
-
4. Ամուսնալուծությունների քանակը
5. Տնային տնտեսությունների թիվը
8243
6. Ընտանեկան նպաստ ստացող տնային տնտեսությունների քանակը
1091
7. Կենսաթոշակառուների քանակը
6373
8. Հաշմանդամություն ունեցող անձանց քանակը
1200
ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԿՐԹԱԿԱՆ, ՄԱՐԶԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ
1. Գրադարանների քանակը
6
2. Արվեստի դպրոցների քանակը
3. Երաժշտական դպրոցների քանակը
5
4. Նախադպրոցական հիմնարկների քանակը
5. Հանրակրթական դպրոցների քանակը
22
6. Նախնական մասնագիտական (արհեստագործական) ուսումնական հաստատությունների քանակը
1
7. Միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների քանակը
8. Բարձրագույն ուսումնական հաստատությունների քանակը
9. Մարզադպրոցների քանակը
ԲՆԱԿԵԼԻ ՖՈՆԴ
Համայնքի բնակարանային ֆոնդի ընդհանուր մակերեսը (հա)
1785.04
Բազմաբնակարան շենքերի ընդհանուր թիվը
53
Բնակելի տների (առանձնատների) ընդհանուր թիվը
ՀՈՂԱՅԻՆ ՖՈՆԴ ԵՎ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
1.Հողեր, ընդամենը (հա)
56813.93
2.Գյուղատնտեսական նշանակության հողեր (հա)
28452.86
3.Բնակավայրերի ընդհանուրտարածքը(հա)
2806.55
4.Խոշոր եղջերավոր անասունների գլխաքանակը
2000
6. Մանր եղջերավոր անասունների (ոչխար և այծ) գլխաքանակը
260
7. Խոզերի գլխաքանակը
2200
8. Գյուղատնտեսական տեխնիկա
8.1.տրակտորներ (քանակը)
241
8.2.կոմբայններ (քանակը)
9. Գյուղացիական տնտեսությունների թիվը
ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ
1.Էլեկտրական ենթակայանների քանակը
2.Համայնքում գազիֆիկացման առկայությունը (այո, ոչ)
3.Համայնքում աղբավայրի առկայությունը (այո, ոչ)
4. Գերեզմանատան առկայությունը համայնքում (այո, ոչ)
5. Համայնքային ենթակայության միջբնակավայրային ճանապարհների ընդհանուր երկարությունը (կմ)
75
6. Կոմունալ և ճանապարհաշինական տեխնիկայի առկայությունը
6.1 Ինքնաթափ բեռնատար մեքենաների քանակը
6.2 Էքսկավատորների քանակը
6.3 Թրթուռավոր տրակտորների քանակը
6.4 Գրեյդերների քանակը
6.5 քանակը
6.6 Աղբատար մեքենաների քանակը
6.7Բազմաֆունկցիոնալ կոմունալ մեքենաների քանակը
6.8Վակումային փոշեկուլ մեքենաների քանակը
6.9Ավտոաշտարակների քանակը
7. Համայնքի տարածքով անցնող միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհների ընդհանուր երկարությունը (կմ)
47
8. Համայնքի տարածքում գործող առևտրային բանկերի մասնաճյուղերի առկայությունը (այո, ոչ) և դրանց քանակը
այո, 7
9. Ներհամայնքային երթուղիների առկայությունը (այո, ոչ)
ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐ
Համայնքի վարչական բյուջեի եկամուտներ (հազ. դրամ)
Ընդունված բյուջե
Փաստացի
1.Ընդամենը եկամուտներ
1267261.0
Հարկային եկամուտներ, ընդամենը
այդ թվում`
270445.4
2.1 հողի հարկ
59800.0
գույքահարկ
196900.0
Պաշտոնականտրանսֆերտներ, ընդամենը
886210.6
3.1 Դոտացիա
861776.5
3.2 Սուբվենցիա
9369.0
4.Մուտքեր հողի օտարումից
10 496 870
Համայնքի վարչական բյուջերի ծախսեր(հազ. դրամ)
Ընդամենը ծախսեր
Համայնքի ֆոնդային բյուջերի եկամուտները(հազ. դրամ)
Ընդամենը ֆոնդային բյուջեի եկամուտներ
23147.6
Ֆոնդային բյուջեի ծախսեր (հազ. դրամ)
303935.2
ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐ
1.Համայնքապետարանի աշխատողների թվաքանակը, մարդ
որից՝
համայնքային ծառայողներ
132
80
2. Ապարատի պահպանման ծախսերը, ընդամենը (հազ. դրամ)
379801.0
3. Ավագանու անդամների թվաքանակը
21
ՀԱՄԱՅՆՔԻ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ
Հիմնախնդիրը
Ակնկալվող լուծումը
Բնակչության սոցիալական-տնտեսական խնդիրներ
Ենթակառուցվածքային խնդիրներ ՝ ներհամայնքային ճանապարհների անմխիթար վիճակ , ներհամայնքային փողոցների լուսավորության ոչ բավարար քանակ ,խմելու և ոռոգման ջրերի ցանցի մաշվածություն
Համայնքապատկան կառույցների շենքային և գույքայի վատ պայմաններ :
Բազմաբնակարան շենքերի ընդհանուր օգտագործման տարածքների ՝ տանիքներ ,շքամուտքեր անմխիթար վիճակ
Կրթական և առողջապահական ոլորտներում որակական խնդիրներ
Մշակութային և սպորտային միջոցառումների պասիվություն
Կառուցել կայուն զարգացող համայնք՝ հարմարավետ տեղի բնակիչների, գրավիչ՝ զբոսաշրջիկների և հեռանկարային՝ ներդրողների համար: Համայնքում լուծել բնակիչների բարեկեցիկ կյանքի ապահովման համար անհրաժեշտ ենթակառուցվածքային հիմնախնդիրները, ձևավորվել կանաչ գյուղատնտեսության, նորարարական զբոսաշրջության, սոցիալական բարձր պատասխանատվությամբ բիզնեսի և թվային ժամանակակից տեխնոլոգիաների կայուն զարգացման համար անհրաժեշտ միջավայր:
Նոյեմբերյան քաղաքային բնակավայր
Նոյեմբերյանը գտնվում է ՀՀ հյուսիս-արևելյան մասով ձգվող Գուգարաց լեռների լեռնաբազուկների և միջլեռնային գոգավորությունների վրա։ Հարավում սահմանագիծն անցնում է հիմնականում Ոսկեպար գետով, որտեղ սահմանակցում է Տավուշի մարզի Իջևանի տարածաշրջանի հետ։ Արևմուտքում՝ ՀՀ Լոռու մարզի՝ Թումանյանի տարածաշրջանի հետ սահմանագիծն անցնում է Կոզման լեռնաշղթայի լեռնաբազուկներով։ Հյուսիս-արևմուտքում և հյուսիսում սահմանագիծը Վրաստանի հետ անցնում է Դեբեդ գետով և Պապաքարի լեռնաշղթայի ջրբաժան մասերով։ Արևելքում սահմանակցում է Ադրբեջանին, որն անցնում է Պապաքարի և Ոսկեպարի լեռնաշղթաների լեռնաբազուկներով և միջլեռնային գոգավորություններով։
Մակերևույթը լեռնային է, խիստ մասնատված։ ՈՒնի 1000 մետր միջին բարձրություն, ամենաբարձրը Սալկուտ լեռն է՝ 2001 մետր, ամենացածրը՝ Դեբեդավան գյուղի մոտ 375 մետր։ Հարավից դեպի հյուսիս ձգվող Գուգարաց լեռները բաժանվում են լեռնաշղթաների (Կոզմանի, Ոսկեպարի և այլն), աստիճանաբար ցածրանում և տարածաշրջանի սահմաններից դուրս ձուլվում Կուրի հարթավայրի հետ։ Հյուսիսային սահմանամերձ գոտով ձգվում է Պապաքարի ցածրադիր լեռնաշղթան։ Լեռնագագաթներից իրենց բարձրությամբ աչքի են ընկնում Սալկուտը (2001մ), Գոմշավարը (1969), Մեծ Գոգդաղը (1896մ) և Զիկատարը (1646մ)։ Լեռնաշղթաները բաժանվում են միջլեռնային գոգավորություններով, որոնցից նշանավոր են Չորագետի, Բերդավանի և Կոթիի հարթավայրերը։ Օգտակար հանածոներից հարուստ է շինանյութերով՝ (ֆելզիտ, գրանիտ, բազալտ, կրաքար ևայլն)։ Կան նաև պղնձի, երկաթի և ցեոլիտի պաշարներ։
Կլիման աչքի է ընկնում խիստ բազմազանությամբ։ Յուրաքանչյուր ձորակ ու լեռնալանջ առանձնանում է իր ուրույն միկրոկլիմայով։ Հիմնականում գերակշռում են չոր մերձարևադարձային և չափավոր տաք, համեմատաբար խոնավ տիպերը։ Ջրագրական ցանցը համեմատաբար թույլ է զարգացած։ Գետերը պատկանում են Կուրի ավազանին։ Խոշոր գետերը՝ Դեբեդն ու Ոսկեպարը, հոսում են տարածաշրջանի սահմանային մասերով։
Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ և այգեգործությամբ։ Հայտնի է իր դեղձով։ Կարևոր դեր ունի կաթնամթերքի, հատկապես պանրի արտադրությունը։
Շրջակայքում կան եկեղեցիներ, գյուղատեղի, գերեզմանոց, Ք.Ա II-հազարամյակի դամբարաններ։ Նոյեմբերյանից 2 կմ հյուսիս-արևելք գտնվում է պարսպապատ, առանց քարաբուրգերի, «Բերդաղ» կոչվող կիկլոպյան ամրոցը։ Այն ունի 1 հեկտար տարածք։ Մուտքը գտնվում է հարավարևելյան մասում, երկու աշտարակների միջև։ Ներսի կլոր կացարաններն ունեն քառանկյունի օժանդակ կառույցներ։ Նոյեմբերյանի մոտ, դժվարամատչելի մի բարձունքի վրա պահպանվել է «Մրաղանց Արեգունի» կիկլոպյան ամրոցը, որտեղ հայտնաբերվել են մետաղաձուլական հարմարանքներ։ Մոտ 50 մ հեռավորությամբ կան մետաղի հանքախորշեր։ Ամրոցից հայտնաբերվել են բրոնզե մատանի, ապարանջան, սև խեցանոթ, խեցեղեն բեկորներ։ Նոյեմբերյանի հյուսիսային կողմում գտնվում է «Թփի դաշ» (մ.թ.ա. 2-րդ-1-ին հզմ.) կիկլոպյան ամրոցը։ Երեք ամրոցներն էլ պատկանում են Ք.Ա. I հազարամյակին։
Նոյեմբերյանն ունի 1903 թ.-ի Սուրբ Սարգիս եկեղեցի։ Քաղաքի շրջակայքում կան զանազան հնություններ՝ հս. մասում «Թփի դաշ» ամրոցը, 2 կմ հյուսիս-արևելք՝ Բերդատեղի ամրոցը, 2 կմ հարավ-արևմուտք «Ջուխտակեղցի» եկեղեցին (XIII-XIV դարեր)։
Նոյեմբերյանում գործում են հյուրանոցներ, ռեստորաններ, երկու եկեղեցիներ, մեկ հիմնական և մեկ ավագ դպրոցներ, երաժշտական, գեղարվեստի և սպորտ դպրոցներ, 2 մանկապարտեզ, «Սարգիս Զուրաբյանի» անվան նախակրթական վարժարան, «Հույսի կամուրջ» ՀԿ Նոյեմբերյանի մ/ճ-ը, մշակույթի տուն, կինոթատրոն, հեռուստաընկերություն, բժշկական կենտրոն, կապի հանգույց։
Այրում քաղաքային բնակավայր
Քաղաք Նոյեմբերյանի տարածաշրջանում, Դեբեդ գետի աջ ու ձախ՝ ցածրադիր ափերին, Նոյեմբերյան քաղաքից 22 կմ արևմուտք, ծովի մակերևույթից 550 մետր բարձրության վրա։ Գտնվում է ՀՀ Տավուշի մարզի և տարածաշրջանի սահմանագլխին, ունի շատ հարմար աշխարհագրական դիրք։ Այստեղով են անցնում Թբիլիսի-Երևան երկաթգիծն ու ավտոմայրուղին։
Ռելիեֆը բարդ է։ Բնակավայրն ամբողջովին Դեբեդի կանիոնում է, շրջակա լավային թամքոցների զառիկող լանջերը քարքարոտ են ու անմատչելի։ Կլիման մեղմ է՝ ցամաքային։ Ձմեռներն անցնում են գրեթե անսառնամանիք, հաստատուն ձյունածածկույթ առաջանում է հազվադեպ։ Հունվարյան միջին ջերմաստիճանը մոտ է 0º-ին։ Մայիսը այստեղ ամռան ամիս է։ Ամառը շոգ է, միջին ամսական ջերմաստիճանը 25ºC Է, ցերեկային ժամերին հաճախ հասնում է 35ºC-ի։ Աշունը տևական է ու մեղմ, տաք ու հաճելի եղանակները տևում են մինչև Նոր տարի։ Տեղումների տարեկան միջինը՝ 300-350 մմ է։
Այրումի ժամանակակից տարածքը մտել է Մեծ Հայքի Գուգարք նահանգի մեջ, եղել է նաև Ծոբոփոր և Տաշիր գավառների սահմանագլխին։ 1801 թվականին Վրաստանի կազմում անցել է Ռուսաստանին, մտել է Թիֆլիսի նահանգի Բորաչալու գավառի կազմի մեջ։ Շրջակայքում կան հնագույն շրջանի բնակավայրերի հետքեր, գերեզմանոցներ։ 1962 թվականին, հնագույն մի ամրոցի ավերակներում, հայտնաբերվեցին բրոնզե արձանիկներ՝ մարդու և կենդանիների կերպարանքներով, որոնք վերաբերում են մ․թ․ա 9-8 րդ դարերին, ձուլված են մեծ վարպետությամբ, կրում են ժամանակի կատարելագործված արվեստի կնիքը։
Այրումը հիմնադրվել է 19-րդ դարի վերջին Թիֆլիս –Ալեքսանդրապոլ երկաթուղագծի շինարարության ժամանակ։ Մինչև 1936 թվականը՝ Այրումի պահածոների գործարանի հիմնադրումը, եղել է աննշան բնակավայր։ Այնուհետև արագ է զարգացել, 1960 թվականի հունիսի 18-ին ՀԽՍՀ գերագույն խորհրդի հրամանով դարձավ քաղաքատիպ ավան, սակայն 1995 թվականին, ՀՀ նոր վարչական բաժանման ժամանակ, կրկին դասվեց գյուղական բնակավայրերի շարքին։
Խորհրդային իշխանության վերջին տասնամյակներում Այրումը դարձավ տարածաշրջանի ամենահզոր արդյունաբերական կենտրոնը։
1980-ական թվականներին Այրումի պահածոների գործարանը, իր տեսակների մեջ ԽՍՀՄ-ի հզորներից էր, արտադրում էր շուրջ 60 մլն պայմանական տուփ պահածո։ Տալիս էր Նոյեմբերյանի տարածաշրջանի արդյունաբերության համախառն արտադրանքի շուրջ 70 տոկոսը։ Մասնագիտանալով կոմպոտների արտադրության մեջ, թողարկում էր ԽՍՀՄ-ում արտադրվող կոմպոտների շուրջ 10 տոկոսը։ Կան նաև շինարարական և այլ ձեռնարկություններ։ ՈՒնի միջնակարգ դպրոց (1966 թվականից), մանկապարտեզ, բուժարան, կապի հանգույց, մշակույթի տուն, գրադարան։
Այրում ավանի մասին կան տարբեր կարծիքներ, ժողովրդական բացատրությունների և հնուց եկող լեգենդներ։ Ավանդության համաձայն, անունն առաջացել է ՛՛այրել՛՛ բառից․ իբր թշնամին այստեղ գտնվող հին բնակավայրը այրում է, իսկ հետո վերաշինվել և կոչվել է Այրում։
Այրումի երկաթուղային կայարան-երկաթուղային կայարան Նոյեմբերյանի տարածաշրջանում։ Գտնվում է Դեբեդ գետի ձախ՝ ցածրադիր ափին, մտնում է Այրում գյուղի շրջագծի մեջ։ Համարվում է ՀՀ առաջին, ամենահին, ամենահյուսիսային և ամենացածրադիր երկաթուղային կայարանը։ Կառուցվել է 19- րդ դարի վերջին Թիֆլիս- Ալեքսադրապոլ երկաթուղագծի շինարարության ժամանակ։
Առաջին գնացքը կայարան է ժամանել 1899 թվականին։ 2006 թվականից Այրումը քաղաքի կարգավիճակ է ստացել։
Արճիս գյուղական բնակավայր
Գյուղ Նոյեմբերյանի տարածաշրջանում, Նոյեմբերյան քաղաքից 25 կմ արևմուտք, Դեբեդ գետի աջ բարձրադիր ափին, ծովի մակերևույթից 750 մ բարձրության վրա։
Ռելիեֆը բարդ է։ Կոզման լեռնաշղթայի լանջերին այստեղ զառիթափ են՝ կտրատված ձորակներով։ Գյուղից դեպի արևմուտք տարածվում է մերձդեբեդյան լավային հարթավայրը։ Ընդերքը հարուստ է երկաթաքարով, պղնձով և շինանյութերով։ Շրջակայքը պատված է անտառներով և թփուտներով։ ՈՒնի մեղմ լեռնային կլիմա։ Ձմեռը մեղմ է ու կարճատև, հաստատուն ձյունածածկույթ ամեն տարի չի ստեղծվում, հունվարյան միջին ջերմաստիճանը մոտ է 0-ին։ Գարունը վաղ է գալիս, երկրորդ կեսը արձրևային է, ամառը տաք է ու տևական, հուլիսյան միջին ջերմաստիճանը 25ºC է, ցերեկային ժամերին հաճախ անցնում է 30º-ից։ Աշունը մեղմ է ու տևական։ Տեղումների տարեկան միջինը 400-500մմ է։ Արճիսի տարածքը մտել է Գուգարաց աշխարհի Տաշիր գավառի մեջ։ 1801 թվականին Վրաստանի կազմում մտնում է Ռուսական տիրապետության մեջ, եղել է Թիֆլիսի նահանգի գավառում։ Շրջակայքում կան տարբեր դարաշրջաններին վերաբերվող ամրոցի հետքեր, դամբարանադաշտեր,գերեզմանոցներ և գյուղատեղեր։ Նշանավոր են «Արճիս» ամրոցը և դամբարանադաշտը (մ․թ․ա․ 2-1 հազարամյակ), «Բերդատեղ» ամրոցը (18-րդ դար) և այլն։
Այժմյան գյուղն ունի շուրջ 300 տարվա պատմություն։ Հիմնադիրները եղել են Արևմտյան Հայաստանի և Արցախի տարբեր բնակավայրերից։
Տարածաշրջանում և հանրապետությունում Արճիսը հայտնի է իր բարձրակարգ պտղատու և խաղողի այգիներով։ Հատկապես մեծ է դեղձի արտադրությունը 1․2-1․5 տոկոսը։ ՈՒնի միջնակարգ դպրոց, մսուր մանկապարտեզ, բուժկայան, կապի բաժանմունք, գրադարան, ակումբ։ Անվան վերաբերյալ կան տարբեր կարծիքներ։ Ավանդազրույցներից մեկի համաձայն, գյուղի հիմնադրման ժամանակ, դիմացի անտառում արջեր շատ են եղել, իբր դրանից էլ Արչուտ- Արճիս անվանումը։
Բագրատաշեն գյուղական բնակավայր
Բնակավայր Նոյեմբերյանի տարածաշրջանում, Նոյեմբերյան քաղաքից 28 կմ հյուսիս-արևմուտք, Դեբեդ գետի աջ ափին,ծովի մակերևույթից 380 մետր բարձրության վրա։ ՈՒնի հարմար աշխարհագրական դիրք, գտնվելով ՀՀ և Վրաստանի սահմանագլխին՝ համարվում է Հայաստանի հյուսիսային դարպասը։ Համարվում է ՀՀ ամենահյուսիսային, ամենացածրադիր և ամենատաք բնակավայրերից մեկը։
Տարածքը հարթավայրային է։ ՈՒնի չոր մերձարևադարձային կլիմա։ Ձմեռը մեղմ է, հաստատուն ձյունածածկույթ չի ստեղծվում։ Հունվարի միջին ջերմաստիճանը բարձր է 0º-ից։ Գարունը վաղ է գալիս,կարճատև։ Ամառը շոգ է ու երկարատև։ Հուլիսյան միջին ջերմաստիճանը 26ºC Է,ցերեկային ժամերին հաճախ հասնում է 35ºC-ի։ Աշունները նույնպես երկարատև են ու մեղմ։ Անբավարար է տարեկան տեղումների քանակը 300-500մմ։ Անսառնամանիք օրերի թիվը անցնում է 220-ից, որը մոտ է ՀՀ ամենաբարձր ցուցանիշին։
Բնակավայրի ժամանակակից տարածքը մտել է Գուգարաց աշխարհի Ծոբոփոր գավառի մեջ։ 1801 թվականին անցել է Ռուսաստանին, եղել է Թիֆլիսի նահանգի Բորչալուի գավառի մեջ։ Հիմնադրվել է 19-րդ դարի սկզբներին։ Արագ է աճել խորհրդային տարիներին, հատկապես, երբ ոռոգելի դարձավ Չորագետի հարթավայրը (1950-ական թվականներին)։ Բագրատաշենի բնակիչները եկել են Վրաստանի Մառնեուլի շրջանի հայաբնակ գյուղերից և ՀՀ տարբեր մասերից։ Գյուղը 1980- ական թվականներին Հայաստանում և ԽՍՀՄ-ում հայտնի էր որպես խոշոր պտղաբուծության և խաղողագործական շրջան։ Այստեղ էր արտադրվում ԽՍՀՄ-ի դեղձի շուրջ 3 տոկոսը։ Բագրատաշենը միաժամանակ տարածաշրջանային նշանակությամբ վարչական, մշակութային և գիտական նշանավոր կենտրոն էր։ Խորհրդային տարիներին Բագրատաշենի գյուղական խորհրդին էին ենթարկվում Պտղավան և Դեբեդավան բնակավայրերը։ ՈՒնի երկու միջնակարգ դպրոց, երեք մանկապարտեզ, երկու ակումբ, երեք գրադարան, հիվանդանոց, երկու բուժկայան։ Այստեղ են գտնվում խաղողագործության և պտղաբուծության, բույսերի պաշտպանության ԳՀԻ-ի հենակետերը։
Մինչև 1960 թվականը կոչվել է Լամբալու։ Ավանդույթի համաձայն, տարածաշրջանում առաջին լամպը այստեղ են բերել, որի պատճառով էլ շրջակա գյուղերի բնակիչները տվել են լամպագյուղ (Լամբալու ) անունը։ 1960- 1972 թթ․ կոչվում էր Դեբեդաշեն։ 1972 թվականին, ի պատիվ «Զեյթուն » պետական տնտեսության հիմնադիր, առաջին տնօրեն, սոցիալիստական աշխատանքի հերոս Բագրատ Վարդանյանի (1894-1972թթ) վերանվանվեց Բագրատաշեն։ Բագրատաշենի ջրանցքը սկիզբ է առնում Դեբեդի աջ ափից, ունի 14 կմ երկարություն։ Ոռոգում է Բագրատաշենի և Դեբեդավանի այգիները։ Կառուցվել է 1960 թվականին։
Բաղանիս գյուղական բնակավայր
Գյուղ Նոյեմբերյանի տարածաշրջանում, Նոյեմբերյան քաղաքից 13 կմ հարավ-արևելք, Աղստև գետի համանուն վտակի աջ և ձախ ափերին, ծովի մակերևույթից 920 բարձրության վրա։ Ռելիեֆը բարդ է, շրջափակված է լեռնաշղթայի անտառապատ լանջերով։ ՈՒնի բարեխառն, տաք կլիմա։ Ձմեռը մեղմ է, հունվարյան միջին ջերմաստիճանը -23 -24ºC Է։ Աշունը մեղմ է ու երկարատև։ Տեղումների տարեկան միջինը կազմում է 500-600մմ։
Բաղանիսի տարածքը մտել է Գուգարաց աշխարհի Կանգարք գավառի մեջ։ Միջնադարում պատկանում էր Գագի իշխաններին։ Շրջակայքում պահպանվել են գյուղատեղեր, մահարձաններ, գերեզմանոցներ (12-13րդ դդ), եկեղեցի (10-րդ դ․)։ Բնակիչների մեծ մասի նախնիները եկել են Արցախից։
Տնտեսությունը բազմաճյուղ է։ ՈՒնի միջնակարգ դպրոց (հիմնադրվել է 1922թ․), մանկապարտեզ, կապի բաժանմունք, գրադարան, ակումբ, բուժկայան։
Անունը ստացել է Բաղանիս գետից։
Լճկաձոր գյուղական բնակավայր
Գյուղ Նոյեմբերյանի տարածաշրջանում, Նոյեմբերյան քաղաքից 22 կմ հյուսիս-արևմուտք։ Գտնվում է Կոզմանի լեռնաշղթայի համանուն լեռնաբազուկի վրա, թաղված անտառների ու այգիների մեջ, ծովի մակերևույթից 725 մ բարձրության վրա։
ՈՒնի բարդ ռելիեֆ, Կոզմանի լեռնաբազուկներն այստեղ ունեն խիստ զառիկող լանջեր, կտրատված էրոզիոն ձորակներով։ Գյուղի շրջակայքում մերկանում են յուրայի հասակի հրաբխային նստվածքային ապարները։
Կլիման մեղմ է, շոգ ամառներով։ Ձմեռներն անցնում են գրեթե անսառնամանիք, մշտական ձյունածածկույթը երկար չի մնում, հունվարյան միջին ջերմաստիճանը մոտ է 0 C-ին։ Գարունը բուռն է ու անձրևային։ Ամառները տևական են ու շոգ, հուլիսյան միջին ջերմաստիճանը 25 C է։ Աշունները մեղմ են ու տևական։ Տեղումների տարեկան միջինը 500 մմ է։
Հնագիտական ուսումնասիրությունները վկայում են, որ մարդն այստեղ ապրում է հնագույն ժամանակներից սկսած։ Գյուղի շրջակայքում կան տարբեր ժամանակների ամրոցների հետքեր, գյուղատեղեր,գերեզմանոցներ ու դամբարանադաշտեր։ Տարածքը մտել է Գուգարաց աշխարհի Տաշիր գավառի մեջ։ Այժմյան Լճկաձորցիների նախնիները այստեղ են գաղթել Արցախի և Պարսկաստանի տարբեր բնակավայրերից՝ տարբեր ժամանակաշրջանում։ Գյուղի տոհմերի պատմության ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ նրանք վերջին 300 տարում հայկական լեռնաշխարհում աստանդական կյանք են վարել և վերջապես 1875 թվականին հիմնադրել են Լճկաձոր գյուղը և հիմնավորվել։ Թե ցարական իշխանության և թե խորհրդային իշխանության ժամանակ Լճկաձորը առանձին կարգավիճակ չի ունեցել, եղել է Արճիսի, ապա Այրում ավանի հետ միավորված։ Միայն 1990 թվականին ստացավ առանձին կարգավիճակ։
Լճկաձորն ունի 8-ամյա դպրոց, ակումբ, գրադարան, բուժկետ։
Լճկաձոր նշանակում է լճի ձոր, այսպես կոչվել է մոտակա ձորակում գտնվող փոքրիկ ջրամբարի պատճառով։
Կոթի գյուղական բնակավայր
Գյուղ Նոյեմբերյանի տարածաշրջանում ,Նոյեմբերյան քաղաքից 24 կմ հարավ- արևելք, ծովի մակերևույթից 780 մ բարձրության վրա։
Գտնվում է Ոսկեպարի լեռնաշղթայի հյուսիսային մասում մի ընդարձակ ձորակի աջ և ձախ լանջերին։ Շրջափակված է Ոսկեպարի լեռնաշղթայի անտառապատ լեռնաբազուկներով, որոնք կազմված են յուրայի հասակի հրաբխային նստվածքային ապարներից։ Գյուղից դեպի հյուսիս-արևելք Գագա դաշտն է։ Տարածքն աչքի է ընկնում մեղմ և չորային կլիմայով։ Ձմեռը մեղմ է, հաճախ անցնում է անսառնամանիք։ Հունվարյան միջին ջերմաստիճանը մոտ է 0-ին։ Գարունները կարճատև են, բուռն ու անձրևային։ Ամառը տևական է տաք, չորային, հուլիս –օգոստոսը՝ շոգ։ Տևական են նաև աշունները, երկրորդ կեսից՝ անձրևային։ Տեղումների տարեկան միջինը՝ 450-500 մմ։
Կոթին տարածաշրջանի ամենահին և ամենախոշոր բնակավայրերից է։ Տարածքը մտել է Գուգարաց աշխարհի Կանգարք գավառի մեջ։ Կոթիի ենթատարածքը ծաղկում է ապրել միջնադարում,նրանից ոչ հեռու՝ Գագ լեռան լանջին պահպանվում են Վահրամանյանների իշխանանիստ Գագ ամրոցի ավերակները և Ս․Սարգիս եկեղեցին։ Շրջակայքում կան տարբեր ժամանակների գյուղատեղեր, գերեզմաններ ու դամբարանադաշտեր,որոնք խոսում են գյուղի և տարածաշրջանի հարուստ պատմաաշխարհագրական անցյալի մասին։
ՈՒսումնասիրությունները ցույց են տալիս, որ բնակիչների նախապապերը այստեղ են գաղթել 13-14-րդ դարերում՝ Գանձակ քաղաքի մոտ գտնվող Կողթ գավառից։
Մոտավոր հաշվարկներով Կոթին ունի 750 տարվա պատմություն։ Հետագայում ՝18-19-րդ դարերում նոր գաղթականներ են եկել Արցախից և Պարսկաստանի տարբեր գավառներից։ Չի բացառվում, որ այստեղ ապրում են նաև հին գագեցիների սերունդներից։ Չնայած գյուղն ունի հին պատմություն,սակայն համեմատաբար դանդաղ է աճել։ Գյուղից մշտական արտահոսք է եղել դեպի քաղաքներ։
Գյուղում զբաղվում են հողագործությամբ և անասնապահությամբ։ 1980-ական թվականներին տեղի պետական տնտեսությունը համարվում էր տարածաշրջանի ամենախոշորներից և առաջատարներից։
Կոթին ունի միջնակարգ դպրոց, մանկապարտեզ, մշակույթի տուն, գրադարան,բուժկայան, կապի հանգույց,կուլտուր- կենցաղային այլ օբյեկտներ։
Գյուղը մինչև 1964 թվականը կրում էր Կոթիգեղ անունը։ Այնուհետև վերանվանվեց Շավարշավան՝ ի պատիվ պետական-քաղաքական գործիչ Շավարշ Ամիրխանյանի։ 1990 թվականին վերանվանվեց Կոթի։ Անվանման առաջացման մասին կան տարբեր մեկնաբանություններ և ժողովրդական ստուգաբանություններ։ Ոմանք կարծում են, որ Կողթ գավառի անվան հնչյունափոխված ձևն է, որի բնակիչներից այստեղ են տեղափոխվել 13-րդ կամ 14-րդ դարերում։ Ժողովուրդը ասում է,որ հնում գյուղացիք ծխնելույզի փոխարեն փայտե « կոթեր» էին դնում և իբր դրանից էլ առաջացել է անվանումը։
Կողբ գյուղական բնակավայր
Գյուղ Նոյեմբերյանի տարածաշրջանում,Նոյեմբերյան քաղաքից 3 կմ հյուսիս- արևմուտք, համանուն գետի հովտում, ծովի մակերևույթից 750 մ բարձրության վրա։
Գյուղն ունի բարդ ռելիեֆ։ Շրջափակված է Գուգարաց լեռների անտառապատ լեռնաբազուկներով,որոնք աչքի են ընկնում խիստ մասնատվածությամբ։ Ինչպես ասում են՝ լանջերի ու ձորերի երկիր է։ Լեռները հիմնականում կազմված են յուրայի հասակի հրաբխածին- նստվածքային ապարներից։
Կլիման բարեխառն է, համեմատաբար տաք։ Շրջակա անտառները մշտապես թարմ օդ են մատակարարում գյուղին։ Ձմեռը մեղմ է, անցնում է գրեթե անսառնամանիք, հաստատուն ձյունածածկույթը երկար չի մնում։ Հունվարյան միջին ջերմաստիճանը մոտ է 0ºC-ին։ Գարունները կարճատև են, բուռն ու անձրևային։ Ամառները տևական են, համեմատաբար զով։ Մեղմ ու երկարատև են աշունները։ Տեղումների տարեկան միջինը՝ 550-600մմ է։
Կողբը համարվում է Նոյեմբերյանի տարածաշրջանի, ինչպես նաև Տավուշի մարզի ամենահին և ամենամեծ գյուղը։ Այս ցուցանիշներով նշանավոր է և ՀՀ –ում։ Հիմնադրման ստույգ ժամկետը հայտնի չէ, մոտավոր հաշվարկներով ունի շուրջ 1600 տարվա պատմություն։ Երբեմնի փառքի ու բարձր մշակութային կյանքի մասին են խոսում գյուղի և շրջակայքի տարբեր ժամանակների հոգևոր ու աշխարհիկ պատմաճարտարապետական կոթողները,գյուղատեղերը,դամբարանադաշտերը, միջքրիստոնեական շրջանի ամրոցների հետքերը։ Նշանավոր են՝ «Բերդաղ», «Զիկատար», «Կոզման», «Ղարսնոց գոլ» ամրոց-բնակատեղերը (մ․թ․ա 2-րդ հազարամյակ), Մշկավանք և Ս․Աստվածածին եկեղեցիները (11-13-րդ դդ․), Տվարագեղցին (6-րդ դար), Ագեղցին (6-րդ դար) և այլն։
Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, անտառտնտեսությամբ և սպասարկման ոլորտում։ Տեղի կաթնաանասնապահական-պտղաբուծական պետական տնտեսությունը տարածաշրջանում խոշորներից էր։
Կողբն ունի 2 միջնակարգ դպրոց, մանկապարտեզ, մսուր-մանկապարտեզ, երաժշտական դպրոց, մշակույթի տուն, գավառագիտական թանգարան, բուժկայան, գրադարան։
Լինելով հին ու հարուստ պատմություն ունեցող բնակավայր, գյուղն ունի հնուց եկող բազմաթիվ ավանդույթներ ու ավանդազրույցներ։ Դրանք վերաբերում են ժողովրդի նիստ ու կացին,պատմական նշանավոր դրվագներին,ինչպես նաև բնակավայրի և նրա շրջակայքի աշխարհագրական անուններին։
Կողբի անունն առաջացել է Կողբոփոր գավառի անունից,որը նշանակում է՝լանջաշատ ու ձորաշատ երկիր։
Հաղթանակ գյուղական բնակավայր
Գյուղ Նոյեմբերյանի տարածաշրջանում, Նոյեմբերյան քաղաքից 15 կմ հյուսիս-արևմուտք, ծովի մակերևույթից 600մ բարձրության վրա։
Ունի բլրապատ ռելիեֆ։ Գյուղի տարածքով անցնում է ցածրադիր մի լեռնաբազուկ, որը հանդիսանում է Գուգարաց լեռնաշղթայի վերջնամասը։ Այստեղ մերկանում են յուրային հասակի հրաբխածին-նստվածքային ապարները։ Դեպի հյուսիս-արևելք տարածվում է Չորագետի հարթավայրը, որի հիմքը կազմում են չորրորդական ժամանակաշրջանի լավաները։
Կլիման չոր մերձարևադարձային է։ Ձմեռը կարճատև է ու մեղմ, անցնում է անսառնամանիք, մշտական ձյունածածկույթ պատահական տարիների է ստեղծվում և երկար չի լինում։ Հունվարյան միջին ջերմաստիճանը մոտ է 0-ին։ Գարունը կարճատև է, անձրևային։ Երկարատև, չոր ու շոգ են ամառները։ Հուլիսյան միջին ջերմաստիճանը 25-26ºC Է։ Ցերեկային ժամերին հասնում է 33-34ºC-ի։ Մեղմ ու երկարատև են աշունները։ Տարեկան տեղումների միջին քանակը՝ 300-400 մմ։ Հողերը բերրի են, բուսական ծածկը՝ աղքատ։
Տարածքը մտել է Գուգարաց աշխարհի Տաշիր գավառի մեջ։ Գյուղի շրջակայքում կան տարբեր ժամանակաշրջանների գյուղատեղեր, ամրոցի հետքեր և դամբարանադաշտեր։ Հիշարժան են գյուղի 1,5 կմ հյուսիս գտնվող «Սանգյառ» ամրոցի հետքերը (մ․թ․ա 2-1 հազարամյակ) և 1 կմ հարավ, նույն ժամանակների դամբարանադաշտերը։
Հաղթանակում զբաղվում են պտղաբուծությամբ և դաշտավարությամբ։ Հատկապես մեծ է պտղաբուծության դերը։ 1960-ական թվականներին տեղի կիսաանապատները վեր էին ածվել ծաղկուն այգեստանների։ Տեղի «Հաղթանակ » տնտեսությունը շատ արագ հասավ միութենական ճանաչման։ Մշակում են հիմնականում դեղձի բարձրորակ սորտեր, հեկտարի միջին բերքատվությունը հասել է ռեկորդային ցուցանիշի։ 1980-ական թթ Հաղթանակում էր արտադրվում ԽՍՀՄ-ում արտադրվող դեղձի 3 տոկոսը։
Հաղթանակն ունի միջնակարգ դպրոց, մանկապարտեզ, գրադարան, մշակությի տուն, բուժկայան։
Անվանումը նոր է, այսպես է կոչվում խորհրդային տարիներին կազմակերպվող սոցմրցույթներում հաճախակի հաղթող ճանաչվելու համար։
Ոսկեպար գյուղական բնակավայր
Գյուղ Նոյեմբերյանի տարածաշրջանում, Նոյեմբերյան քաղաքից 22 կմ արևելք, համանուն գետի ափին, համանուն լեռնաշղթայի լանջերին, ծովի մակերևույթից 840 մ բարձրության վրա։
Ռելիեֆը բարդ է, Ոսկեպարի լեռնաշղթան կտրատված է ձորակներով։ Շրջակայքում կան մերկացումներ։
Ունի մեղմ ու առողջարար կլիմա։ Ձմեռը մեղմ է, ձյունածածկույթը երկար չի մնում, սառնամանիքները պատահական են։ Հունվարյան միջին ջերմաստիճանը -1ºC է։ Գարունը կարճատև է, բուռն ու անձրևային։Անձրևային եղանակները հաճախ շարունակվում են մինչև ամռան առաջին կեսի ավարտը։Ամառը տևական է, տաք։Հուլիսյան միջին ջերմաստիճանը 24ºC է։ Մեղմ ու երկարատև են աշունները,երկրորդ կեսից՝ անձրևային։ Շրջակա անտառները մշտապես թարմ օդ են մատակարարում գյուղին։ Անտառածածկ լեռները, սառնորակ աղբյուրները, մեղմ կլիման մեծացնում են գյուղի առողջարանային և հանգստավայրային նշանակությունը։
Ոսկեպարի տարածքը մտել է Գուգարաց աշխարհի Կանգարք գավառի մեջ։ 10-11–րդ դդ․ եղել է Լոռու թագավորության կազմում։ Գյուղի շրջակայքում պահպանվում են ամրոցների ավերակներ (10-11-րդ դդ․) տարբեր ժամանակաշրջանի գյուղատեղեր, գերեզմանոցներ, կամուրջ։ Գյուղի տարածքում է գտնվում Ս․Աստվածածին եկեղեցին (6-7 րդ դդ․)։
Այժմյան Ոսկեպարը հին բնակավայր է, սակայն, գտնվելով սահմանագլխին՝ դանդաղ է աճել։ Ոսկեպարցիների մեծ մասի նախնիները այստեղ են տեղափոխվել Արցախի և Արևմտյան Հայաստանի տարբեր գավառներց, տարբեր ժամանակներում։
Տնտեսությունը բազմաճյուղ է, զբաղվում են անասնաբուծությամբ, դաշտավարությամբ, պտղաբուծությամբ, ծխախոտագործությամբ։
Գյուղն ունի միջնակարգ դպրոց, ակումբ, գրադարան, կապի բաժանմունք, բուժկայան։
Անվանումն ստացել է համանուն լեռնաշղթայից։
Ոսկեպարի լեռնաշղթա- լեռնաշղթա Գուգարաց լեռների համակարգում, Նոյեմբերյանի տարածաշրջանի հարավային և արևելյան մասերում։ Կազմում է Գուգարաց լեռների հյուսիսային շարունակությունը, Փոքր Կովկասի լեռնահամակարգի արտաքին լեռնաշղթաներից մեկը։ Սկսվում է Գոմշավար լեռնագագաթից և տարածվում դեպի հյուսիս-արևելք։ Աստիճանաբար ցածրանում է, բաժանվում լեռնաբազուկների և ՀՀ սահմաններից դուրս ձուլվում Կուրի հարթավայրի հետ։ Հանդիսանում է Ոսկեպար և Կուր գետերի ջրբաժանը։ Ձգվում է 25 կմ երկարությամբ։ Միջին բարձրության լեռներ են, լեռնագագաթներից նշանավոր են Գոմշավարը(1969մ), Էլակը (1361)։
Լեռնաշղթան անտառապատ է, գերակշռում են հաճարենիները։ ՈՒնի մաքուր օդ, մեղմ ու առողջարար կլիմա, սառնորակ ջրեր։ Մեծ է նրա հանգստավայրային և առողջարանային նշանակությունը։ Անվանումը հին է, առաջացել է «ոսկի» և «պար » (լեռնաշղթա) բառերից։ Այսպես է կոչվում,որովհետև աշունները այստեղ տևական են և աշնանային երանգը լեռնաշղթայի վրա երկար է պահպանվում։
Պտղավան գյուղական բնակավայր
Գյուղ Նոյեմբերյանի տարածաշրջանում, Նոյեմբերյան քաղաքից 23 կմ հյուսիս-արևմուտք, Դեբեդ գետի աջ ափին, Չորագետի հարթավայրում, ծովի մակերևույթից 450 մ բարձրության վրա։
Տարածքը հարթավայրային է, այստեղ է վերջանում Լոռու ձորը , և Դեբեդը դուրս է գալիս հարթավայր։ Համարվում է ՀՀ ամենացածրադիր ու ամենատաք վայրերից մեկը։
ՈՒնի չոր մերձարևադարձային կլիմա։ Ձմեռը մեղմ է, կարճատև, հաստատուն ձյունածածկույթ պատահական տարիների է գոյանում և շուտ է հալվում։ Հունվարյան միջին ջերմաստիճանը մոտ է 1ºC-ին։ Գարունը վաղ է գալիս և կարճատև է։ Տաք ու չորային է ամառը, տևական։ Հուլիս – օգոստոս ամիսներին օդի միջին ջերմաստիճանը անցնում է 25ºC –ից, իսկ ցերեկային ժամերին՝ 33ºC-ից։ Տևական են նաև աշունները, մեղմ ու տաք եղանակները նպաստում են պտուղների հասունացմանը։ Տեղումների տարեկան միջին քանակը՝ 300-500 մմ։ ՈՒնի արգավանդ հողեր։
Պտղավանի տարածքը մտել է Գուգարաց աշխարհի Տաշիր գավառի մեջ։ Շրջակայքում կան տարբեր ժամանակների գյուղատեղեր։ Հիշարժան է գյուղից ոչ հեռու գտնվող Խաչ գյուղատեղին (12-13րդ դդ․)։
Այժմյան Պտղավանը հին չէ, հիմնադրվել է 1950-ական թթ, որպես Այրումի խաղողագործական սովխոզին կից ավան։ Պտղավան է վերանվանվել 18․06․1960 թվականին։
Մինչև 1990 թվականը վարչատերիտորյալ կարգով ենթարկվում էր Բագրատաշենի գյուղական խորհրդին։ Այժմ ունի առանձին կարգավիճակ։
Պտղավանում զբաղվում են բազմաճյուղ հողագործությամբ և անասնապահությամբ, հատկապես մեծ է պտղաբուծության դերը։
Գյուղն ունի միջնակարգ դպրոց, ակումբ, գրադարան, բուժկայան, կապի բաժանմունք։
Պտղավան է կոչվում, որովհետև զարգացած է հիմնականում պտղաբուծությունը։
Ջուջևան գյուղական բնակավայր
Գյուղ Նոյեմբերյանի տարածաշրջանում, Նոյեմբերյան քաղաքից 9 կմ հարավ-արևելք, Ոսկեպարի լեռնաշղթայի լանջերին, Բաղանիս գետի վերնագավառի շրջանում, ծովի մակերևույթից 1050 մ բարձրության։
Ռելիեֆը բարդ է, լեռնալանջերը խիստ մասնատված են ձորակներով։ Հիմքը կազմում են հիմնականում յուրայի կավճի հասակի հրաբխածին նստվածքային ապարները։
Համարվում է տարածաշրջանի ամենաբարձրադիր բնակավայրը։ Կլիման բարեխառն լեռնային է, մեղմ ձմեռներով։ ՈՒնի համեմատաբար տևական ձմեռներ, ձյունածածկույթը տևում է մոտ մեկ ամիս, խիստ սառնամանիքները 7-8 օր։ Հունվարյան միջին ջերմաստիճանը -2,5-3ºC է, ցերեկային ժամերին սովորաբար բարձր է լինում 0-ից։ Գարունը բուռն է ու անձրևային։ Ամառը համեմատաբար զով է, միջին հուլիսյան ջերմաստիճանը 22-23ºC է։ Խիստ շոգեր պատահական են լինում։ Մեղմ ու տևական են աշունները։ Գյուղը շրջապատված է անտառներով, թաղված է այգիների մեջ։ ՈՒնի բազմաթիվ սառնորակ աղբյուրներ,գողտրիկ ձորակներ, լեռնալանջեր։ Մեծ է բնաշխարհի հանգստավայրային և առողջարանային նշանակությունը։ Գյուղում և շրջակայքում պահպանվում են եկեղեցի ( Ջուջևանք19-րդ դ․ ) ,մատուռ (12-13-րդ դդ․) գյուղատեղի, գերեզմանոց։ Հիմնադրվել է 1875 թվականին։ Հիմնադիրները եղել են Խեչի ձոր հանդամասում գտնվող Մատուռի գյուղից եկած ընտանիքները։ Այս շրջանում բնակիչներ են եկել նաև Լոռու Հաղպատ գյուղից։
Գյուղում զբաղվում են անասնապահությամբ և հողագործությամբ։
Խորհրդային իշխանության ժամանակ գյուղը վարչատերիտորիալ կարգով ենթարկվում էր Նոյեմբերյանի ավանային խորհրդին։ Այժմ տարանջատված է։ ՈՒնի միջնակարգ դպրոց, ակումբ, գրադարան, մանկապարտեզ, կապի բաժանմունք, բուժկայան։
Դովեղ գյուղական բնակավայր
Գյուղ Նոյեմբերյանի տարածաշրջանում, Նոյեմբերյան քաղաքից 3-կմ հյուսիս-արևելեք, ծովի մակերևույքից 680 մետր բարձրության վրա, ունի լեռնային ռելիեֆ, տարածվում է Նոյեմբերյան գետակի ձորալանջերին, շրջափակված է Ոսկեպարի լեռնաշղթայի լեռնաբազուկներով։
Տարածաշրջանում մերկանում են պալեոցենի և կավճի ժամանակաշրջանի հրաբխային նստվածքային ապարները, կան ֆելզիտի հանքավայրեր։ Կլիման մեղմ է, չորային։ Ունի մեղմ ձմեռներ։ Ձյունածածկույթը երկար չի մնում։ Հունվարյան միջին ջերմաստիճանը -1ºC է, ամառը չորային է, շոգ։ Հուլիսյան միջին ջերմաստիճանը 24ºC է, գարունները կարճատև են՝ բուռն, աշունները՝ մեղմ ու երկարատև։ Տեղումների տարեկան միջին քանակությունը 450-500 մմ է։ Գյուղի շրջակայքը ծածկված է նոսր անտառներով և թփուտներով։ Դովեղի այժմյան տարածքը մտել է Գուգարաց աշխարհի, Կողբոփոր գավառի մեջ։ Գյուղի շրջակայքում կա գյուղատեղ, տարբեր ժամանակների գերեզմանոցներ և դամբարանադաշտեր։ Նշանավոր է գյուղից ոչ հեռու գտնվող Սուրբ Սարգիս եկեղեցին։ 1970 թվականից ունի առանձին կարգավիճակ։ Դովեղի բնակիչների նախնիները 18-19 րդ դարերում Արցախից գաղթել են Ղալաչա(Բերդավան), ապա Դովեղ (19-րդ դարի կեսերին)։ Բնակիչները զբաղվում են դաշտավարությամբ, պտղաբուծությամբ, անասնապահությամբ։ Գյուղն ունի միջնակարգ դպրոց, մանկապարտեզ, ակումբ, գրադարան, բուժկայան։
Դովեղ է վերանվանվել 1960 թվականին, անվան առաջացման մասին կան ավանդություններ և ժողովրդական ստուգաբանություններ։ Դրանից մեկի համաձայն, առաջացել է «Դ և Է ԵՂԵԼ» բառերից, մեկ այլի համաձայն էլ ռուսերեն «ԴՈ ՎԵՐԽ» բառերից։
Զորական գյուղական բնակավայր
Գյուղ Նոյեմբերյանի տարածաշրջանում, Նոյեմբերյան քաղաքից 13 կմ հյուսիս, Չորագետի հարթավայրի եզրով ձգվող լեռնաբազուկի վրա։ Ծովի մակերևույթից ունի 650 մ բարձրություն։
Զորականը աչքի է ընկնում ֆիզիկաաշխարհագրական և տնտեսաաշխարհագրական հարմար դիրքով։ Գյուղի տարածքը լեռնային է, դեպի հյուսիս՝ Չորագետի հարթավայրն է։ Շրջակայքում կան ֆելզիտի հանքավայրեր։
Ձմեռը մեղմ է, հաստատուն ձյունածածկույթ ամեն տարի չի գոյանում։ Հունվարյան միջին ջերմաստիճանը մոտ է 0-ին։ Գարունը վաղ է գալիս, անձրևային է։ Ամառը տևական է, հուլիս-օգոստոսը՝ շոգ։ Հուլիսյան միջին ջերմաստիճանը 24-25ºC է։ Աշունը տևական է ու մեղմ։ Տեղումների տարեկան միջինը՝ 450-500 մմ։
Գյուղի տարածքը մտնում էր Գուգարաց աշխարհի Տաշիր գավառի մեջ, ռուսական տիրապետության շրջանում՝ Թիֆլիսի նահանգի Բորչալուի գավառի։ Գյուղի շրջակայքում կան գյուղատեղեր և գերեզմանոցներ։ Գյուղն ունի բերրի հողեր։ Զբաղվում են դաշտավարությամբ, պտղաբուծությամբ և անասնապահությամբ։ ՈՒնի միջնակարգ դպրոց, ակումբ, գրադարան, բուժկետ, մանկապարտեզ։
Բարեկամավան գյուղական բնակավայր
Գյուղ նոյեմբերյանի տարածաշրջանում։ Գտնվում է Նոյեմբերյան քաղաքից 33 կմ արևելք, ծովի մակերևույթից 700 մ բարձրության վրա։Ռելիեֆը բարդ է։ Ոսկեպարի լեռնաշղթան այստեղ ունի զառիկող՝ ձորակներով կտրտված լանջեր, դեպի հյուսիս՝ Գագա մեղմաթեք հարթավայրն է։ ՈՒնի բարեխառն տաք կլիմա։ Ձմեռը մեղմ է, սառնամանիքներ պատահական են լինում, հաստատուն ձյունածածկույթը երկար չի մնում։ Գարունը բուռն է, անձրևային։ Ամառը երկար է ու տաք, Հուլիսյան միջին ջերմաստիճանը 25ºC է։ Աշունը տևական է, երկրորդ կեսից անձրևային։ Տեղումների տարեկան միջին քանակությունը՝ 450-500մմ է։ Շրջակայքը անտառապատ է։ Գյուղի տարածքը մտել է Գուգարաց աշխարհի Կանգարք գավառի մեջ։ Գյուղի շրջակայքում կան գյուղատեղեր,գերեզմանոցներ։ Նշանավոր է «Բարձրյալ» կոչվող միջքրիստոնեական շրջանի կոթողը,որը գտնվում է գյուղից 2 կմ հյուսիս- արևմուտք՝ համանուն բլրի վրա։ Այժմյան Բարեկամավանն էլ նոր բնակավայր չէ, ունի շուրջ 400 տարվա պատմություն, սակայն գտնվելով սահմանամերձ գոտում՝ դանդաղ է աճել։ Գյուղում զբաղվում են անասնապահությամբ և դաշտավարությամբ։ ՈՒնի միջնակարգ դպրոց, ակումբ, գրադարան, բուժկետ։ Գյուղի օտարների կողմից տրվել է Ղուռումսուլու, հետագայում Դոստլու անունը, որը պահպանվում էր մինչև վերջերս։ 1978 թվականին հուլիսի 25-ին ՀԽՍՀ գերագույն խորհուրդը վերանվանվեց՝ Բարեկամավան, որը Դոստլու անվան թարգմանությունն է։ Ղուրումսուլու կամ Կուռումսուլու նշանակում է «չորացած գետի մոտի բնակավայր»։
Ոսկեվան գյուղական բնակավայր
Գյուղ Նոյեմբերյանի տարածաշրջանում, Նոյեմբերյան քաղաքից 16 կմ հարավ- արևելք, ծովի կակերևույթից 950մ բարձրության վրա։
Գյուղը տարածվում է Ոսկեպարի լեռնաշղթայի համանուն լեռնաբազուկի հարավհայաց լանջերին, որոնք կտրատված են ձորակներով։ Լեռները հիմնականում կազմված են յուրայի հասակի հրաբխային նստվածքային ապարներից։ Գյուղի շրջակայքում կան մերկացումներ։
Ոսկեվանն ունի համեմատաբար մեղմ կլիմա։ Ձմեռը ցուրտ չէ, ձյունը շուտ է հալվում։ Խիստ սառնամանիքները 3-4 օր է լինում։ Հունվարյան միջին ջերմաստիճանը -1-2ºC է։ Գարունը վաղ է գալիս, անձրևային։ Ամառը տևական է ու տաք։ Հուլիսյան միջին ջերմաստիճանը 25ºC է։ Մեղմ ու տևական են աշունները։ Տեղումների տարեկան միջինը՝ 500-600 մմ է։ Գյուղի շրջակայքը պատված է նոսր անտառներով և թփուտներով։ Գյուղի տարածքը մտել է Գուգարաց աշխարհի Կանգարք գավառի մեջ։ Միջնադարում եղել է Լոռու թագավորության, այնուհետև Վահրամանյանների իշխանության մեջ։ Գյուղի շրջակայքում պահպանվել են եկեղեցի (19-րդ դ․), տարբեր ժամանակների գյուղատեղիներ և գերեզմանոցներ։ Այժմյան Ոսկեվանը հին բնակավայր է, ունի շուրջ 600 տարվա պատմություն։ Ոսկեվանցիների նախապապերը գաղթել են Արցախի, Նախիջևանի և Պարսկաստանի տարբեր վայրերից։
Ոսկեվանի բնակչությունը զբաղվում է հիմնականում անասնապահությամբ և դաշտավարությամբ։ Գյուղն ունի միջնակարգ դպրոց,մշակույթի տուն, գրադարան, մանկապարտեզ,բուժկետ։ Ոսկեվան է վերանվանվել 1978 թվականին, մոտակա Ոսկեվան (Ոսկեվանախաչ) լեռնագագաթի անունով։
Ոսկեվան (Ոսկեվանախաչ) –լեռնագագաթ Ոսկեպարի լեռնաշղթայում, Նոյեմբերյանի տարածաշրջանի Ոսկեվան գյուղից հյուսիս։ Հիմնականում կազմված է յուրայի հասակի հրաբխային նստվածքային ապարներից։ Անտառածածկ է, հարուստ հատապտուղներով։ ՈՒնի 1230 մ բարձրություն։
Բերդավան գյուղական բնակավայր
Գյուղ Նոյեմբերյանի տարածաշրջանի կենտրոնական մասում, Նոյեմբերյան քաղաքից 7 կմ հյուսիս, Կողբ գետի ձախ ափին, ծովի մակերևույթից 685 մետր բարձրության վրա։
Գտնվում է համանուն հարթավայրի կենտրոնական մասում, շրջափակված է Կոզմանի, Ոսկեպարի և Պապաքարի անտառապատ լեռնաշղթաներով, թաղված խաղողի և պտղատու այգիների մեջ։
Կլիման չոր, մերձարևադարձային է։ Ունի մեղմ ձմեռներ, հաստատուն ձյունածածկույթ ամեն տարի չի ստեղծվում։ Հունվարյան միջին ջերմաստիճանը մոտ է 0-ին։ Գարունը վաղ է գալիս, անձրևային է։ Ամառը չոր է ու տաք, հուլիսյան միջին ջերմաստիճանը 20ºC է։ Մեղմ տևական է նաև աշունը։ Տեղումների տարեկան միջինը 450 մմ է։ Բերդավանը տարածաշրջանի ամենահին, ամենամեծ բնակավայրերից է։ Տարածքը մոտ է գուգարաց աշխարհին Կողբոփոր գավառի մեջ։ Լինելով սահմանամերձ բնակավայր, հաճախ է օտարների կողմից ենթարկվել ավերածությունների, հաճախ է փոխվել վարչաքաղաքական պատկանելիությունը։ Եղել է Տաշիր- Ձորագետի թագավորության, հետագայում՛ Վահրամյանների իշխանության կազմում։ Գյուղում և շրջակայքում պահպանվում են մի շարք պատմաճարտարապետական կոթողներ, Ղալինջաքար ամրոցը (10-11 դդ․) , եկեղեցիներ(13և 8-րդ), գերեզմանոց խաչքարերով(10-14-րդ դդ)։
Բերդավանի մասին կան մի շարք հիշատակություններ՝ տարբեր դարաշրջաններին վերաբերվող։
Մինչև 19-րդ դարի վերջը գյուղը գտնվում էր հանրահայտ Ղալինջաքար ամրոցի մոտ՝ Թխաձոր կոչվող վայրում։ Տեղի տոթ ու շոգ կլիմայի պատճառով տեղափոխվել են այժմյան վայրը։ Այժմյան բերդավանցիների մեծ մասի նախնիները, 18-19-րդ դարերում գաղթել են Արցախի տարբեր մասերից։
Բերդավանը այն գյուղական բնակավայրերից է, որտեղ բնակչությունը զբաղված է արդյունաբերությամբ և գյուղատնտեսությամբ։ Այստեղ կա գինու գործարան, ունի բազմաճյուղ գյուղատնտեսություն, 1980-ական թվականներին տեղի պետական տնտեսությունը համարվում էր տարածաշրջանի ամենախոշորներից մեկը։
Գյուղն ունի միջնակարգ դպրոց (հիմնադրվել է 1879 թվականին), երկու մանկապարտեզ, գրադարան, կապի բաժանմունք, կուլտուր-կենցաղային սպասարկման այլ օբյեկտներ։
Գյուղի մոտ գտնվող Ղալինջաքար բերդ-ամրոցի պատճառով միջնադարում կոչվել է Բերդա, Բերդագյուղ։ Հետագայում օտարների կողմից տրվել է Ղալաչա անունը, որը պահպանվում էր մինչև վերջերս։ 1978 թվականին, ՀԽՍՀ գերագույն խորհրդի հրամանագրով, վերականգնվեց Բերդավան։
Դեբեդավան գյուղական բնակավայր
Գյուղ Նոյեմբերյանի տարածաշրջանում, Նոյեմբերյան քաղաքից 31 կմ հյուսիս-արևմուտք, Դեբեդ գետի ցածրադիր ափին, ծովի մակերևույթից 380 մ բարձրության վրա։
Դեբեդավանը համարվում է ՀՀ ամենացածրադիր, ամենատաք և ամենահյուսիսային բնակավայրը։ Գյուղից ոչ հեռու, Դեբեդ գետի ափին է գտնվում ՀՀ ամենացածրադիր կետը (375մ)։
Տարածքը հարթավայրային է, շուրջը տարածվում է Չորագետի հարթավայրը, որն արևելքից եզերվում է Պապաքարի ցածրադիր լեռնաշղթայով։ Կլիման խիստ չորային է ու տաք։ Ձմռանը հաստատուն ձյունածածկ չի ստեղծվում։ Հունվարյան միջին ջերմաստիճանը 1-1․5ºC է ։ Գարունները կարճ են ու բուռն, ամառները տաք ու տևական։ Հուլիս-օգոստոսին օդի միջին ջերմաստիճանը 26-27ºC է, ցերեկային ժամերին հասնում է 32-33ºC-ի։ Առավելագույնը հասել է 41ºC-ի։ Տևական են նաև աշունները։
Դեբեդավանի տարածքը մտել է Գուգարաց աշխարհի մեջ, գտնվել է նրա Տաշիր և Տոբոփոր գավառների սահմանային մասում։ Նոր բնակավայր է, հիմնադրվել է 20-րդ դարի կեսին։
Դեբեդավանը հայտնի է իր բարեբեր հողերով, որոնք ոռոգման դեպքում ապահովում են բարձր բերք։ Բնակիչները զբաղվում են պտղաբուծությամբ, խաղողագործությամբ և բանջարաբոստանային կուլտուրաների մշակությամբ։ Մինչև 1990 թվականը կազմում էր Լալվար կոլտնտեսության մասը, վարչական առումով մտնում էր Բագրատաշենի գյուղական խորհրդի կազմի մեջ։ Այժմ տարանջատված է։
Դեբեդավան է վերանվանվել 25․01․1978 թվականին՝ Դեբեդ գետի ափին գտնվելու համար։
Դեղձավան գյուղական բնակավայր
Գյուղ Նոյեմբերյանի տարածաշրջանում, Նոյեմբերյան քաղաքից 27 կմ հյուսիս-արևմուտք, Չորագետի հարթավայրում, ծովի մակերևույթից 620 մ բարձրության վրա։
Տարածքը հարթավայրային է։ Գյուղից հյուսիս ձգվում է Պապաքարի ցածրադիր լեռնաշղթան՝ 700-800 մետր միջին բարձրությամբ։ Կլիման չորային է, տաք։ Ձմեռը մեղմ է, հաճախ մշտական ձյունածածկույթ չի ստեղծվում։ Հունվարյան միջին ջերմաստիճանը մոտ է 0-ին։ Գարունները սովորաբար վաղ են գալիս ու կարճատև են։ Ամառը տաք է, չորային ու երկար։ Հուլիսյան միջին ջերմաստիճանը 25-26ºC է։ Ցերեկային ժամերին հասնում է 30-33ºC-ի։ Աշունները մեղմ են ու երկարատև։ Տեղումների տարեկան միջինը 300-350 մմ է։
Գյուղի տարածքը մտել է Գուգարաց աշխարհի Տաշիր գավառի մեջ։ Դեղձավանը նոր է, հիմնադրվել է 1950-ական թվականներին։ Հիմնադրվել է Արճիս գյուղին պատկանող տարածքում և մինչև 1987 թվականը վարչատերիտորյալ կարգով ենթարկվում էր Արճիսի գյուղխորհրդին։ Բնակիչները հիմնականում եկել են Վրաստանի Ծալկայի շրջանի գյուղերից։ 1979 թվականին ուներ՝ 221, 1989-ին՝ 235, 1993-ին՝ 310 բնակիչ։
ՈՒնի արգավանդ հողեր։ Զբաղված են պտղաբուծությամբ, խաղողագործությամբ, բանջարաբուծությամբ և անասնապահությամբ։ Մեծ է հեկտարի միջին բերքատվությունը։ Հատկապես մեծ է դեղձի մշակության դերը, որի համար 1978 թվականին վերանվանվեց Դեղձավան։ ՈՒնի ակումբ, գրադարան, բուժկետ։
Facebook
Location on Google Maps
YouTube