Քչերը գիտեն Նոյեմբերյանի գեղատեսիլ բնության, կուսական անտառների, խոր ձորերի ու բարձրադիր լեռների մասին։ Այս տարածաշրջանը, բացի գեղեցիկ բնաշխարհ լինելուց, հնագույն քաղաքակրթության օջախ է։
Խոշորացված՝ բազմաբնակավայր Նոյեմբերյան համայնքը, գտնվում է Հայաստանի հյուսիս-արևելյան հատվածում՝ Տավուշի մարզում: Այն գտնվում է մայրաքաղաք Երևանից 187 կմ հյուսիս-արևելք և մարզկենտրոն Իջևանից 54 կմ հյուսիս: Համայնքը հարավից շրջապատված է Ոսկեպարի լեռնաշղթայով, իսկ արևմուտքից՝ Գուգարաց լեռներով: Նոյեմբերյան համայնքը գտնվում է 375-2001 մ բարձրությունների վրա։
2021թ-ին Նոյեմբերյան համայնքն ընդլայնվել է, ներառելով՝
գյուղական բնակավայրերը, որոնցից յուրաքանչյուրն առանձնանում է իր պատմամշակութային արժեքներով և բնակլիմայական պայմաններով։
Նոյեմբերյանը շրջապատված է խիտ անտառներով, ինչն առանձնահատուկ գեղեցկություն է հաղորդում համայնքին։ Այս տարածքում շատ են եկեղեցիները և հին ամրոցները: Համայնքի հյուսիսային հատվածը ընդգրկում է Դեբեդի հովիտը։ Այն Հայաստանի ամենացածր վայրն է (ծովի մակարդակից 375մ․ բարձրություն)։ Այստեղ զարգացած է այգեգործությունը։ Աճեցվում է անուշահամ դեղձ, թուզ, նուռ, արքայանարինջ, կիվի և այլ մրգատեսակներ։ Իսկ Բագրատաշենում կան ձիթենու այգիներ։
Նոյեմբերյանում կան բազմաթիվ հյուրանոցներ և ռեստորաններ: Դուք կարող եք այստեղ հետաքրքիր ժամանակ անցկացնել, այցելել պատմական հուշարձանները, բացահայտել հին ամրոցները և վայրի բնության գաղտնիքները:
Facebook
Location on Google Maps
YouTube