20.01.23
Հավերժ հիշատակ...
|
Հունվարի 19-ին չսպասված ու ոչ հանդուրժելի պատճառով է, որ ունեցանք տասնհինգ հայորդու անսփոփ կորուստ։ Ափսոսանքի ծանր զգացումով ցավակցությունս եմ հայտնում տղաների հարազատներին, բանակի զինակից ընկերներին և ամենքիս։ Եվ որպեսզի այլևս չառերեսվենք նման իրողության ու դաժան դրվագների... Նոյեմբերյան համայքի ղեկավար՝ Ա. Լ. Աղաբաբյան
|
|
29.12.22
Տոնական օրերին կայանալիք եկեղեցական արարողություններ
|
Սիրելի′ հայրենակիցներ, ձեզ ենք ներկայացնում տոնական օրերին կայանալիք եկեղեցական արարողությունների ժամանակացույցը՝ դեկտեմբերի 31-ին - Նռնօրհնեք՝ • Նոյեմբերյանի Սուրբ Սարգիս եկեղեցի- ժամը 24:00-ին, • Կողբի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի- ժամը 18:00-ին, հունվարի 5-ին - Սուրբ Ծննդյան Ճրագալույցի պատարագ՝ • Նոյեմբերյանի Սուրբ Սարգիս եկեղեցի- ժամը 17:30-ին, • Կողբի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի- ժամը 17:00-ին, հունվարի 6-ին - Ջրօրհնեք և Սուրբ Ծննդյան պատարագ՝ • Կողբի Սուրբ Հովհաննես եկեղեցի- ժամը 10:30-ին, • Կողբի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի - ժամը 11:00-ին։
|
|
25.12.22
Ամանորյա միջոցառում դեկտեմբերի 27-ին
|
Սիրելի՛ հայրենակիցներ, դեկտեմբերի 27-ին՝ ժամը 17:00 -ին, Նոյեմբերյանի կենտրոնական հրապարակում տեղի կունենա ամանորյա միջոցառում, որի ընթացքում կվառվեն նաև համայնքի գլխավոր տոնածառի լույսերը։ Փոքրիկների բարձր տրամադրությունն ապահովելու են տոնական երաժշտությունը, անակնկալ մուլտհերոսները, հեքիաթային էլֆերը և, իհարկե, Ձմեռ պապիկը։ Սիրով հրավիրում ենք ներկա գտնվելու գեղեցիկ միջոցառմանը։ Միջոցառումն իրականացվում է Նոյեմբերյանի համայնքապետարանի և «Ապրելու հիմնադրամի» նախաձեռնությամբ։
|
|
19.12.22
Նոյեմբերյան քաղաքում ռուսաց լեզվի երկամսյա անվճար դասըթացների ընդունելություն
|
"Դոմ Մոսկվի" մոսկովյան մշակութագործարարական կենտրոնը եւ Տավուշի մարզպետարանը հայտարարում են՝ Նոյեմբերյան քաղաքում ռուսաց լեզվի երկամսյա անվճար դասըթացների ընդունելություն՝ 7-14 տարեկան երեխաների համար։ Դասընթացները մեկնարկելու են 2023 թ․ փետրվարի 1-ից։ Հայտերն ընդունվում են մինչև 2022 թ․ դեկտեմբերի 30-ը։ Դասընթացներից առաջ կատարվելու է թեստավորում՝ երեխաների լեզվի իմացության մակարդակը որոշելու համար։ Դասընթացներին գրանցվելու և մանրամասն տեղեկատվություն ստանալու համար անհրաժեշտ է զանգահարել: +37498082460 (Աբովյան Էմիլիա)
|
|
06.12.22
Խոշոր եղջերավոր կենդանիներ պահող տնտեսվարողներին տեղեկացնում ենք
|
Նոյեմբերյան համայնքում խոշոր եղջերավոր կենդանիներ պահող տնտեսվարողներին տեղեկացնում ենք, որ, համաձայն ՀՀ կառավարության 2020 թվականի հունիսի 11-ի N 954-L որոշման, սույն թվականի դեկտեմբերի 1-ից մեկնարկել է խոշոր եղջերավոր կենդանիների համարակալման և հաշվառման ծրագիրը, խնդրում ենք ծրագրին միանալու համար դիմել բնակավայրը սպասարկող անասնաբույժին։
|
|
28.11.22
ՀԱՆՐԱՅԻՆ ԼՍՈՒՄ ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆ ՔԱՂԱՔԱՅԻՆ ԱՅԳՈՒ ԲԱՐԵԿԱՐԳՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՇՈՒՐՋ
|
Նոյեմբերի 25֊ին կայացավ հանրային լսում Նոյեմբերյանի քաղաքային այգու և հարակից կենտրոնական շրջանի կառուցապատման և բարեկարգման նախագծի շուրջ։ Համայնքի ղեկավար Արսեն Աղաբաբյանի, «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանի, «Սկևռա» քաղաքային պլանավորման ինստիտուտի հիմնադիր Վիկտոր Մնացականյանի ներկայացմամբ ու ներկաների փոխադարձ քննարկմամբ հանդիպումը ընթացավ ի նպաստ նախատեսվող ծրագրի իրականացման և քաղաքային միջավայրի բարելավման։
|
|
14.11.22
Փառատոնը գունառատ էր իսկ կազմակերպիչները վստահ
|
Նոյեմբերի 13-ին Նոյեմբերյանի կենտրոնական զբոսայգում տեղի ունեցավ «Աշնան մեղեդի» փառատոնը, որը նախաձեռնել էին Նոյեմբերյան քաղաքի ավագ դպրոցի մի խումբ սաներ։ Փառատոնի նպատակն էր բարության ինքնաբուխ արտահայտման օրը աշնան տաք գույների շուրջը հավաքել համայնքի տարբեր բնակավայրերից ստեղծագործող պատանիների, աղջիկների և մշակութային խմբերի։ Միջոցառմանը ներկա էին նաև համայնքի արտադրող անհատները՝իրենց ցուցահանդես֊֊տաղավարներով։Փառատոնը գունառատ էր իսկ կազմակերպիչները վստահ, որ արժանի կլինեն համայնքի ղեկավարի պատգամին՝ ակտիվ դեր ունենալ համայնքի զարգացման և կառուցման մեջ։
|
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |