Կողբի պատմության թանգարան, պատմությանը, ազգագրությանը նվիրված թանգարան Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Կողբ գյուղում։
Թանգարանը տեղակայված է Կողբի մշակույթի կենտրոնի երկրորդ հարկում։ Որպես գյուղական թանգարան, իր ձևաչափով եզակի է ամբողջ Տավուշի մարզում։ Այն հիմնադրվել է 1970 թվականին Սուրեն Աբովյանի կողմից։
Թանգարանում հնարավորինս ներկայացված է Կողբի և հարակից տարածքների պատմությունը, կենցաղը, կյանքը։ Այն ունի ընդարձակ ցուցասրահ, որտեղ ցուցադրվում են հարյուրավոր ցուցանմուշներ։ Ընդհանուր առմամբ թանգարանն ունի շուրջ 1700 ցուցանմուշ, որոնք հայտնաբերվել են պեղումների, պատահական շինարարական աշխատանքների, գյուղատնտեսական աշխատանքների ընթացքում։ Թանգարանի հավաքածուի մաս են կազմում 3000-ից 3700 տարվա կավե ամաններ ու բրոնզյա իրեր, պատմական մետաղադրամներ, կենցաղում օգտագործված իրեր, ազգագրական այլ ցուցանմուշներ, տարբեր ժամանակների և թեմատիկայի լուսանկարներ։ Թանգարանի ամենահին ցուցանմուշը Կողբում գտնվող և մ.թ.ա. 9-րդ դարով թվագրվող դամբարանից հայտնաբերված մետաղյա թուրն է։
Facebook
Location on Google Maps
YouTube