Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով և «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 32-րդ հոդվածի 5-րդ մասով՝
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է
1. Հաստատել Նոյեմբերյան համայնքի 2024 թվականի տեղական բյուջեն՝ համաձայն հավելվածի
1) եկամուտների գծով 1812336.7 հազար ՀՀ դրամ,
2) ծախսերի գծով 1812336.7հազար ՀՀ դրամ
3) դեֆիցիտ 0 ՀՀ դրամ
2. Հաստատել համայնքի բյուջեի եկամուտները ըստ առանձին եկամտատեսակների՝ (հատված 1):
3. Հաստատել համայնքի բյուջեի ծախսերն ըստ գործառնական դասակարգման՝ (հատված 2):
4. Հաստատել համայնքի բյուջեի ծախսերն ըստ տնտեսագիտական դասակարգման՝ (հատված 3):
5. Հաստատել համայնքի բյուջեի ծախսերն ըստ գործառնական և տնտեսագիտական դասակարգման՝ (հատված 6):
6. Սահմանել, որ ծախսերի ֆինանսավորումը կատարվում է ստացված փաստացի մուտքերի սահմաններում՝ պահպանելով ծախսերի համամասնությունները։
7. Թույլատրել համայնքի ղեկավարին հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ կետը, Նոյեմբերյան համայնքի բյուջեում կատարել փոփոխություններ, որոնց հանրագումարը չի կարող գերազանցել հաստատված ծավալի 15%-ը։
8. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2024 թվականի հունվարի 1-ից: