Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի ապրիլի 29-ի թիվ 698-Ն որոշման 39-րդ կետի 1-ին ենթակետով՝
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է Սխալմամբ որպես քաղաքացու սեփականություն քարտեզագրված Նոյեմբերյան համայնքի Կոթի բնակավայրի վարչական տարածքում գտնվող՝ 11-040-0371-0001 կադաստրային ծածկագրով 24.8881 հա մակերեսով հողամասի նկատմամբ (նպատակային նշանակությունը` գյուղատնտեսական, գործառնական նշանակությունը`վարելահող) ճանաչել Նոյեմբերյան համայնքի սեփականության իրավունքը: |