27.05.25
Դրամաշնորհային մրցույթ՝ ՓՄՁ-ների համար
|
Միգրացիայի միջազգային կազմակերպությունը (ՄՄԿ) իրականացնում է «Խոցելի համայնքներում կենսապահովման և տնտեսական կենսունակության խթանում» ծրագիրը, որը ֆինանսավորվում է Կորեայի միջազգային համագործակցության գործակալության (ԿՄՀԳ) կողմից։ Ծրագրի շրջանակներում հայտարարվում է հայտերի ընդունում՝ Ձեռնարկությունների զարգացման հիմնադրամի (EDF) համար՝ աջակցելու փոքր և միջին ձեռնարկությունների (ՓՄՁ) տնտեսական վերականգնմանը Հայաստանում։ Նախատեսում է տրամադրել բիզնես-դրամաշնորհներ՝ մինչև 5 միլիոն դրամ արժողությամբ։ Դրամաշնորհները կարող են օգտագործվել սարքավորումների, գործիքների, նյութերի, նոր արտադրական ուղղությունների, վերապատրաստման, աշխատավարձերի և այլ ֆիքսված ծախսերի համար։ Հայտերը մանրամասն կդիտարկվեն ...
Մանրամասն |
|
26.05.25
Հայտարարություն
|
2025 թվականի մայիսի 30-ին ժ.10:00-ից ժ.15:00-ն Նոյեմբերյան համայնքի Բարեկամավան բնակավայրում ՀՀ ՆԳՆ ՓԾ Տավուշի ՄՓՎ կողմից անց է կացվելու վարժանք՝ «Օդային տագնապ ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների կազմակերպումը» թեմայով: Ժամը 12:00-ին կգործարկվի շչակ:
|
|
|
26.05.25
Բարի երթ, շրջանավարտ-2025
|
Նոյեմբերյանի համայնքապետարանի և Նոյեմբերյանի մշակույթի կենտրոնի նախաձեռնությամբ ս/թ մայիսի 30-ին, ժամը՝ 18։00-ին, քաղաքային զբոսայգում տեղի կունենա՝ «Բարի երթ, շրջանավարտ-2025» միջոցառումը։
Սիրով հրավիրում ենք Ձեզ մասնակցելու մեր համայնքի ամենավառ ու հիշարժան միջոցառումներից մեկին։
Այդ երեկո կլինի՝
-վալսի կախարդական կատարում՝ առաջին արձագանքած 5 դպրոցների շրջանավարտների կողմից, -համայնքի ղեկավարի ուղերձ, -ժամանցային ծրագիր և երաժշտություն ՝ DJ-ի ուղեկցությամբ, -և վերջում՝ տպավորիչ հրավառություն:
Եկե՛ք միասին բացենք նոր էջ երիտասարդների կյանքի պատմության մեջ` լցված երազանքներով, հույսով ու պայծառ ժպիտներով։
|
|
24.05.25
Հայտարարություն
|
2025 թվականի մայիսի 26-ին ժ.10:00-ից ժ.15:00-ն Նոյեմբերյան համայնքի Կոթի բնակավայրում ՀՀ ՆԳՆ ՓԾ Տավուշի ՄՓՎ կողմից անց է կացվելու վարժանք՝ «Օդային տագնապ ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների կազմակերպումը» թեմայով: Ժամը 12:00-ին կգործարկվի շչակ: Խնդրում ենք չանհանգստանալ։
|
|
23.05.25
Շնորհավոր
|
Դպրոցական վերջին զանգի օրվա առիթով շնորհավորում եմ բոլոր շրջանավարտներին, դպրոցների և կրթօջախների մանկավարժական կոլեկտիվներին: Վերջին զանգը տոն է դառնում բոլորիս համար, ու այս ուրախալի օրվան թող հաջորդեն խաղաղության, հաջողությունների և սաների ձեռքբերումների ժամանակները: Անշուշտ, շատ կարևոր փուլ ենք թևակոխում, հարգելի՛ շրջանավարտներ, և ես կմաղթեմ, որ դժվարությունները հաղթահարելու ու նպատակասլաց լինելու զգացումը ունենաք, և այդկերպ, հավատացե՛ք, կհասնեք ձեր բոլոր իղձերին ու սպասելիքներին: Եվ թող հատուկ շնորհակալությամբ ու երախտագիտությամբ լինի բոլորիս խոսքը հանդեպ ուսուցչի, որ արել է հնարավորը սերունդներ կրթելու և նրանց դեպի կյանքի ճանապարհ ուղղորդելու գործում:Այսուհետ միայն վերելքներ՝ ...
Մանրամասն |
|
20.05.25
Նվիրատվություն
|
«Կողբ» հիմնադրամի կողմից այս անգամ ևս համայնքի բոլոր ենթակառուցվածքային կազմակերպություններին և դպրոցական գրադարաններին նվիրաբերվեց գրականություն հետևյալ ցանկով. Օլիվեր Բոլդուին - «Վեց բանտարկություն և երկու հեղափոխություն»,Հրաչյա Արզումանյան - «Հորիզոններ»,Համլետ Դավթյան - «Մեզ անծանոթ Վարդանանց պատերազմը»,Համլետ Դավթյան - «Մամիկոնյաններ․առասպել և իրականություն»,Համլետ Դավթյան - «Մեծն Վասակ Սյունի»,Համլետ Դավթյան - «Հայոց պատմական հնարավորությունները VI-VIII դարերում»,Կոստան Զարեան - «Բանկօօպը և Մամութի Ոսկորները»,Կոստան Զարեան - «Արևմուտք և քաղաքներ», Կոստան Զարեան - «Անցորդը ...
Մանրամասն |
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |