ՀՀ Տավուշի մարզի Նոյեմբերյանի համայնքապետարանը հայտարարում է համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի աճուրդ-վաճառք` բաց դասական կարգով, որը տեղի կունենա 2020 թվականի հունիսի 24-ին, ժամը 11:00-ին և վարձակալություն՝ ժամը 15։00-ին, ք. Նոյեմբերյան Երևանյան 4, երկրորդ հարկ, սենյակ 20 հասցեում /համայնքապետարանի վարչական շենք/:
Աճուրդի են դրվում հետևյալ հողամասերը.
Լոտ N 1. Ծածկագիր` 11-004-0021-0040, հասցեն` ՀՀ Տավուշի մարզ, համայնք Նոյեմբերյան, քաղաք Նոյեմբերյան Նալբանդյան փողոց 2/2, նպատակային նշանակությունը` բնակավայրերի, գործառնական նշանակությունը` բնակելի կառուցապատման, հողամասի չափը` 0,1113 հա, մեկնարկային գինը 810 ՀՀ դրամ` 1 քմ-ի համար:
Լոտ N 2. Ծածկագիր` 11-004-0049-0005, հասցեն` ՀՀ Տավուշի մարզ, համայնք Նոյեմբերյան, քաղաք Նոյեմբերյան Դպրոցականների փողոց 23 հողամաս, նպատակային նշանակությունը` բնակավայրերի, գործառնական նշանակությունը` բնակելի կառուցապատման, հողամասի չափը` 0,02894 հա, մեկնարկային գինը 1000 ՀՀ դրամ` 1 քմ-ի համար:
Լոտ N 3. Ծածկագիր` 11-004-0251-0101, հասցեն` ՀՀ Տավուշի մարզ, համայնք Նոյեմբերյան, նպատակային նշանակությունը` գյուղատնտեսական, գործառնական նշանակությունը` վարելահող, հողամասի չափը` 0,5155 հա, մեկնարկային գինը 66 ՀՀ դրամ` 1 քմ-ի համար:
Վարձակալության են դրվում հետևյալ հողամասերը.
Վարձակալություն լոտ N 1. Վարձակալության է դրվում 11-004-0363-0002 ծածկագրով տարածքում գտնվող, հասցեն՝ ՀՀ Տավուշի մարզ, համայնք Նոյեմբերյան, ք. Նոյեմբերյան, նպատակային նշանակությունը՝ գյուղատնտեսական, գործառնական նշանակությունը՝ արոտավայր, 1,32262 հա մակերեսով հողամասը: Հողամասի 1,32262 հա մակերեսի համար վարձավճարի մեկնարկային գին սահմանել 13230 /տասներեք հազար երկու հարյուր երեսուն/ ՀՀ դրամ /1 տարվա համար/, վարձակալության ժամկետ՝ 20 տարի:
Վարձակալություն լոտ N 2. Վարձակալության է դրվում 11-004-0270-0024 ծածկագրով տարածքում գտնվող, հասցեն՝ ՀՀ Տավուշի մարզ, համայնք Նոյեմբերյան, ք. Նոյեմբերյան Դբի գլուխ հանդամաս 2-րդ հողամաս, նպատակային նշանակությունը՝ էներգետիկայի, տրանսպորտի, կապի, կոմունալ, ենթակառուցվածքների օբյեկտների, գործառնական նշանակությունը՝ կոմունալ ենթակառուցվածքների, 0,17478 հա մակերեսով հողամասը և հողամասում առկա 18,39 քմ շինությունը՝ մաքրման կայան: Անշարժ գույքի վարձակալության վարձավճարի մեկնարկային գին սահմանել 24000 /քսանչորս հազար/ ՀՀ դրամ /1 տարվա համար/, վարձակալության ժամկետ՝ 20 տարի:
Վարձակալություն լոտ N 3. Վարձակալության է դրվում 11-004-0367-0011 ծածկագրով տարածքում գտնվող, հասցեն՝ ՀՀ Տավուշի մարզ, համայնք Նոյեմբերյան, ք. Նոյեմբերյան, նպատակային նշանակությունը՝ գյուղատնտեսական, գործառնական նշանակությունը՝ արոտավայր, 2,0445 հա մակերեսով հողամասը: Հողամասի 2,0445 հա մակերեսի համար վարձավճարի մեկնարկային գին սահմանել 20445 /քսան հազար չորս հարյուր քառասունհինգ/ ՀՀ դրամ /1 տարվա համար/, վարձակալության ժամկետ՝ 20 տարի:
Նշված հողամասերի նկատմամբ սահմանափակումներ և սերվիտուտներ չկան:
Աճուրդին և մրցույթին մասնակցել ցանկացողները ներկայացնում են հայտ, մասնակցության համար սահմանված վճարի անդորրագիր /աճուրդին՝ 10000 ՀՀ դրամի, իսկ մրցույթին՝ 5000 ՀՀ դրամի չափով/ և անձնագիր: Հայտերն ընդունվում են աշխատանքային օրերին ժամը 9:00-ից մինչև 18:00-ն`ՀՀ Տավուշի մարզ, ք. Նոյեմբերյան Երևանյան 4, աճուրդային և մրցութային հանձնաժողովին:
Աճուրդի և մրցույթի հայտերի ընդունումն ու գրանցումը դադարեցվում է աճուրդի և մրցույթի կայացման օրվանից 3 օր առաջ, այսինքն` 2020 թվականի հունիսի 19-ին, ժամը 18:00-ն:
Աճուրդի և մրցույթի անցկացման օրը մինչև աճուրդի սկիզբը մասնակիցը վճարում է նախավճար` լոտի մեկնարկային արժեքի 5 %-ի չափով:
Աճուրդին և մրցույթին մասնակցելու իրավունք ունեն ՀՀ օրենսդրությամբ սահմանված հողի սեփականության իրավունքի սուբյեկտ հանդիսացող ֆիզիկական և իրավաբանական անձինք:
Աճուրդում հաղթող կճանաչվի ամենաբարձր գին առաջարկած մասնակիցը:
Մանրամասն տեղեկությունների համար, ինչպես նաև լոտերն ուսումնասիրման նպատակով, դիմել Նոյեմբերյանի համայնքապետարան` ՀՀ Տավուշի մարզ, ք. Նոյեմբերյան Երևանյան 4, երկրորդ հարկ, հեռախոս /0266/ 22393:
ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ