Նոյեմբերյան համայնքի հարգելի՛ բնակիչներ․
Նոյեմբերի 24-ին՝ ժամը 11:00-ին, Նոյեմբերյանի համայնքապետարանի նիստերի դահլիճում կկայանա հանրային լսում, որի ընթացքում կքննարկվեն Տեղական տուրքերի և վճարների դրույքաչափեր սահմանելու վերաբերյալ ավագանու որոշման առաջարկություններ, իսկ ժամը 12:00-ին կքննարկվի 2026 թվականի տեղական բյուջեի նախագիծը։
Միացե՛ք, եղեք մասնակից համայնքային որոշումների ընդունման գործընթացին: