|
10.11.25
Տեղական ինքնակառավարման օր
|
|
Սիրելի հայրենակիցներ,
Տեղական ինքնակառավարման համակարգի ձևավորման օրվա առթիվ սրտանց շնորհավորում եմ համայնքի ավագանու անդամներին, վարչական ղեկավարներին, համայնքային կառավարման բոլոր աշխատակիցներին և համայնքային ծառայողներին' նվիրված աշխատանքի, հոգատարության և բարձր պատասխանատվության համար։ Ձեր ամենօրյա նվիրումն ու հետևողականությունը համայնքների զարգացման, մարդկանց կյանքի բարելավման և հայրենի հողի նկատմամբ սիրո լավագույն արտահայտությունն են։ Թող ձեր յուրաքանչյուր նախաձեռնություն լինի մեր համայնքի առաջընթացի, համախմբվածության և փոխվստահության խորհրդանիշ։
Միասի´ն ենք կերտում մեր համայնքի լուսավոր վաղը։
|
|
|
07.11.25
Հայտարարություն
|
Համայնքապետարանի ղեկավար աշխատակազմի և բնակավայրերի բնակիչների հետ նախատեսվում են հանդիպումներ՝ քննարկելու 2022-2025թթ. ընթացքում իրականացված ծրագրերը, ընթացիկ աշխատանքները, ինչպես նաև համայնքի զարգացման հետագա ուղղությունները։ Հանդիպումները տեղի կունենան նոյեմբերի 11-ին՝ հարգելի պատճառով նոյեմբերի 5-ին չկայացած հանդիպումների փոխարեն։ Հանդիպումները տեղի կունենան նոյեմբերի 11-ին՝ հարգելի պատճառով նոյեմբերի 5-ին չկայացած հանդիպումների փոխարեն։  Այրում քաղաքի վարչական կենտրոնում` ժամը 11:00-ին  Հաղթանակ բնակավայրի «Հաղթանակի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի դահլիճում (հասցե 4-րդ փ․, շենք 22)` ժամը 13:00-ին  Զորական բնակավայրի վարչական կենտրոնում` ժամը 14:00-ին
|
|
|
07.11.25
Համագործակցություն և ծրագրային մշակման գործընթաց
|
|
Նոյեմբերի 6-7-ին Նոյեմբերյանի համայնքապետարանի նիստերի դահլիճում տեղի ունեցան աշխատանքային հանդիպումներ՝ համայնքային ունկնդրման արդյունքում հավաքագրված տեղեկատվության իմաստավորման (sensemaking) և ապագայի ռազմավարական ուրվագծման (foresight) նպատակով։Հանդիպումներին մասնակցեցին բիզնես ոլորտի, քաղաքացիական հասարակության և հանրային կառույցների ներկայացուցիչներ։ Մասնակիցները ներկայացրեցին իրենց գաղափարներն ու նախաձեռնությունները, կիսվեցին ձեռք բերված փորձով, ինչպես նաև արտահայտեցին իրենց տեսլականը համայնքի զարգացման վերաբերյալ։ Քննարկումների ընթացքում ձևավորվեց համագործակցության պատրաստակամություն և մի շարք արժեքավոր առաջարկներ, որոնք կդառնան հետագա աշխատանքների հիմք։Երկօրյա հանդիպման արդյունքներով ...
Մանրամասն |
|
|
05.11.25
Հանդիպում բնակիչների հետ
|
|
Նոյեմբերի 5-ին Նոյեմբերյանի համայնքապետարանի ղեկավար աշխատակազմի հերթական հանդիպումը կայացավ Լճկաձոր բնակավայրում։Հանդիպման ընթացքում բնակիչները բարձրացրեցին մի շարք կարևոր հարցեր՝ երեխաների խաղահրապարակի, հանրային սրահի, սպորտդպրոցի ստեղծման և ճանապարհների բարեկարգման վերաբերյալ։ Համայնքի ղեկավար Արսեն Աղաբաբյանի կարգադրությամբ նպատակադրվեց հրատապ լուծում տալ հանդամասեր տանող դաշտամիջյան և գերեզմանատան ճանապարհների բարեկարգման խնդրին՝ որպես առաջնահերթություն։ Տրվեցին հանձնարարականներ նաև հուշաղբյուրի տարածքը ցանկապատելու, տուֆապատված փողոցի շարունակությունը ապահովելու, ինչպես նաև փողոցների ջրահեռացման խնդիրը լուծելու ուղղությամբ՝ կառուցելով բաց ջրատարներ և սելավատարներ։ ...
Մանրամասն |
|
|
04.11.25
Սոցիալական աշխատողի օր
|
|
Սրտանց շնորհավորում եմ Սոցիալական աշխատողի մասնագիտական տոնի կապակցությամբ։ Սա դժվարին և պատասխանատու առաքելություն է, որ պահանջում է անմնացորդ նվիրում, սրտացավություն և բարձր պատասխանատվություն։ Ձեր մարդասիրական և նվիրված աշխատանքը համայնքի արժեքավոր առաքելություններից է։ Շնորհակալություն համայնքի բնակիչների հանդեպ ցուցաբերած հոգատար վերաբերմունքի, անսպառ նվիրումի և պատրաստակամության համար։Թող Ձեր կարևոր ու բարի առաքելությունը միշտ ուղեկցվի հարգանքով, սիրով և բարձր գնահատանքով։Մաղթում եմ առողջություն, համբերություն, մասնագիտական աճ և հաջողություններ Ձեր կարևոր ու մարդասիրական գործունեության մեջ։ ...
Մանրամասն |
|
|
04.11.25
Իրազեկում
|
|
Նոյեմբերյան համայնքի հարգելի՛ բնակիչներ․ Նոյեմբերի 24-ին՝ ժամը 11:00-ին, Նոյեմբերյանի համայնքապետարանի նիստերի դահլիճում կկայանա հանրային լսում, որի ընթացքում կքննարկվեն Տեղական տուրքերի և վճարների դրույքաչափեր սահմանելու վերաբերյալ ավագանու որոշման առաջարկություններ, իսկ ժամը 12:00-ին կքննարկվի 2026 թվականի տեղական բյուջեի նախագիծ։ Միացե՛ք, եղեք մասնակից համայնքային որոշումների ընդունման գործընթացին:
|
|
|
03.11.25
Հայտարարություն
|
Համայնքի հարգելի´ բնակիչներ Համայնքապետարանի ղեկավար աշխատակազմի և բնակավայրերի բնակիչների հետ նախատեսվում են հանդիպումներ՝ քննարկելու 2022-2025թթ․ ընթացքում իրականացված ծրագրերը, ընթացիկ աշխատանքները և համայնքի զարգացման հետագա ուղղությունները։ Առաջիկա հանդիպումները տեղի կունենան նոյեմբերի 5-ին՝  Լճկաձոր բնակավայրի վարչական կենտրոնում` ժամը 11:00-ին  Այրում քաղաքի վարչական կենտրոնում` ժամը 12:00-ին  Հաղթանակ բնակավայրի «Հաղթանակի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի դահլիճում (հասցե 4-րդ փ․, շենք 22)` ժամը 14:00-ին  Զորական բնակավայրի վարչական կենտրոնում` ժամը 15:00-ին
|
|
| 1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |