Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով,«Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածով, ՀՀ կառավարության 26 մայիսի 2016 թվականի N 550-Ն որոշումով, ՀՀ կառավարության 8 մայիսի 2003 թվականի N 714–Ն որոշումով և հաշվի առնելով Արթուր Գառնիկի Արշակյանի կողմից ներկայացված դիմումը՝
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է
1. Տալ համաձայնություն Նոյեմբերյան համայնքի Բագրատաշեն բնակավայրի վարչական տարածքում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող՝ 11-016-0045-0019 կադաստրային ծածկագրով հողամասից առանձնացվող 0.0054 հա մակերեսով՝ Նոյեմբերյան համայնք, գյուղ Բագրատաշեն 2-րդ փողոց, թիվ 23/1 հողամաս հասցեում գտնվող բնակավարերի հասարակական կառուցապատման հողամասը իրավունքի պետական գրանցում կատարելուց հետո ուղղակի վաճառքով վաճառելու Արթուր Գառնիկի Արշակյանին սեփականության իրավունքով պատկանող 11-016-0045-0015 կադաստրային ծածկագրով հողամասի ընդլայնման նպատակով:
2. Բնակավայրերի հասարակական կառուցապատման հողամասի ուղղակի վաճառքի գին սահմանել կադաստրային գնին համապատասխան` 1 քմ մակերեսի համար 514.8 դրամ:
3. Ուժը կորցրած ճանաչել Նոյեմբերյան համայնքի ավագանու 2023 թվականի սեպտեմբերի 12-ի թիվ 235-Ա որոշումը: