Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 67-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը՝
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է
1. Տալ համաձայնություն ՀՀ Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Ոսկեվան բնակավայրի 8-րդ փողոց 2-րդ փակուղի 10 հողամաս հասցեում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 11-050-0186-0017 կադաստրային ծածկագրով նպատակային նշանակությունը՝ արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական, գործառնական նշանակությունը՝ գյուղատնտեսական արտադրական օբյեկտների 0.41163 հա մակերեսով հողամասը աճուրդով վաճառելու համար:
2. Աճուրդով վաճառքի համար 1 (մեկ) քմ հողամասի մեկնարկային գինը սահմանել` 100 ՀՀ դրամ:
3. Հողամասը օգտագործել ըստ նպատակային նշանակության:
4.Հողամասը օտարել 1 (մեկ) տարվա ընթացքում: