Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, հաշվի առնելով, որ Նոյեմբերյան համայնքի քաղաք Նոյեմբերյան, Կամոյի փողոց 9 շենք 5 հասցեում գտնվող օրինական ճանաչված ինքնակամ կառույցը՝ ավտոտնակը կառուցված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի վրա և քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, չի գտնվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման ու անվտանգության գոտիներում, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք՝
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է
1. Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի քաղաք Նոյեմբերյան Կամոյի փողոց 9 շենք 5 հասցեում գտնվող, 11-004-0048-0062 ծածկագրով տարածքում առկա 0.00307 հա մակերեսով հողամասը (նպատակային նշանակությունը՝ բնակավայրերի, գործառնական նշանակությունը՝ բնակելի կառուցապատման) և հողամասում գտնվող 30․70 քմ արտաքին մակերեսով օրինական ճանաչված ավտոտնակը ուղղակի վաճառքով օտարել կառույցն իրականացրած Լիբո Պավելի Կոտանովին:
2. Օրինական ճանաչված ավտոտնակի սպասարկման և պահպանման նպատակով հատկացված հողամասի և առկա շինության համար օտարման գին սահմանել՝
1) 0․00307 հա մակերեսով հողամասի օրենքով սահմանված կադաստրային արժեքին համապատասխան՝ 37500 (երեսունյոթ հազար հինգ հարյուր) ՀՀ դրամ։
2) 30․70 քմ արտաքին մակերեսով ավտոտնակի համար՝ 37150 (երեսունյոթ հազար մեկ հարյուր հիսուն) ՀՀդրամ:
3. Օրինական ճանաչված ավտոտնակն օգտագործել ըստ նպատակային և գործառնական նշանակության:
4. Գույքն օտարել ըստ Հայաստանի Հանրապետության կառավարության 18 մայիսի 2006 թվականի N 912-Ն որոշմամբ նախատեսված ժամկետներում: