Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 15-րդ կետով, «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» օրենքի 51-րդ հոդվածով և 36-րդ հոդվածի 2-րդ մասի Ժ կետով՝
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է
1. Տալ համաձայնություն «Մշկավանք» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը (գտնվելու վայրը՝ 4110, Հայաստանի Հանրապետություն, Տավուշի մարզ գ. Կողբ, պետական գրանցման համարը՝ 81.110.0035) լուծարելու Նոյեմբերյան համայնքի ղեկավարի առաջարկությանը։
2․ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում «Մշկավանք» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության լուծարման գործընթացը ավարտելվուց հետո և լուծարումից հետո մնացած գույքը հանձնել «ՀՀ Տավուշի մարզի Նոյեմբերյանի համայնքապետարանի աշխատակազմ» համայնքային կառավարչական հիմնարկի տնօրինությանը: