Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 67-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը՝
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է
1. Տալ համաձայնություն ՀՀ Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Հաղթանակ բնակավայրի 1-ին փողոց թիվ 63 հասցեում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 11-043-0136-0042 կադաստրային ծածկագրով նպատակային նշանակությունը՝ արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական, գործառնական նշանակությունը՝ արդյունաբերական օբյեկտների 0.32552 հա մակերեսով հողամասը աճուրդով վաճառելու համար:
2. Աճուրդով վաճառքի համար հողամասի մեկնարկային գինը սահմանել` 720000 ՀՀ դրամ:
3. Հողամասը օգտագործել ըստ նպատակային նշանակության:
4.Հողամասը օտարել 2 տարվա ընթացքում: