Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 67-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը՝
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է
1. Աճուրդային կարգով օտարել ՀՀ Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Կողբ բնակավայրի վարչական տարածքում գտնվող բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասերը՝ համաձայն հավելվածի.
1) հողամասերի օտարման մեկնարկային գին սահմանել 520 ՀՀ դրամ՝ 1 (մեկ) քմ-ի համար,
2) հողամասերը օգտագործել ըստ նպատակային նշանակության,
3) հողամասերի օտարման գործընթացն ապահովել 2 (երկու) տարվա ընթացքում: