Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 67-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը՝
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է 1. Տալ համաձայնություն Նոյեմբերյան համայնքի Դեղձավան գյուղի սեփականությունը հանդիսացող գյուղ Դեղձավան 3-րդ փողոց 6 հողամաս հասցեում գտնվող 11-025-0012-0031 կադաստրային ծածկագիրով (նպատակային նշանակությունը՝ բնակավայրերի, գործառնական նշանակությունը` հասարակական կառուցապատման) 0.00724 հա մակերեսով հողամասը աճուրդային կարգով օտարելու համար:
1) Օտարվող հողամասի 1 (մեկ) քմ մակերեսի համար մեկնարկային գին սահմանել 500 ՀՀ դրամ:
2) տարածքն օգտագործել ըստ նպատակային նշանակության:
3) տարածքի օտարման գործընթացն ապահովել 1 /մեկ/ տարվա ընթացքում: |