Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասով և հաշվի առնելով Նոյեմբերյան համայնքի ղեկավարի առաջարկությունը՝
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է Նոյեմբերյան համայնքի զարգացման և ներդրումների հիմնադրամի խորհրդի կազմում կատարել փոփոխություն և Նոյեմբերյան համայնքի ավագանու անդամներից խորհրդի կազմում ընդգրկել՝
Վանուշ Սերոժի Ամիրաղյանին, Քաջիկ Սենիկի Անանյանին, Անահիտ Միշայի Մուղդուսյանին, Թամարա Կառլենի Մելիքյանին և Գևորգ Հրանտի Մամյանին: |