Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, ՀՀ կառավարության 26 մայիսի 2016 թվականի N 550-Ն որոշումով, Հայաստանի Հանրապետության կառավարության 8 մայիսի 2003 թվականի N 714–Ն որոշումով և հաշվի առնելով Տարոն Վարդանի Փաշիկյանի և Սիրանուշ Սուրենի Նասիբյանի 03.04.2024 թվականի դիմումը՝
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է 1. Նոյեմբերյան համայնքի Կողբ բնակավայրի վարչական տարածքում՝ Նոյեմբերյան համայնք, գյուղ Կողբ 24-րդ փողոց, 38/1 հողամաս հասցեում գտնվող 11-041-0012-0035 կադաստրային ծածկագրով 0.04187 հա մակերեսով բնակավայրերի, բնակելի կառուցապատման հողամասը ուղղակի վաճառքով օտարել Տարոն Վարդանի Փաշիկյանին և Սիրանուշ Սուրենի Նասիբյանին սեփականության իրավունքով պատկանող 11-041-0012-0018 կադաստրային ծածկագրով անշարժ գույքին՝ սպասարկման տարածքի ընդլայնման նպատակով:
2. Բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասի ուղղակի վաճառքի գին սահմանել 520 դրամ՝ կադաստրային գնին համապատասխան` 1 քմ մակերեսի համար: |