01.09.25
Շնորհավոր գիտելիքի օր
|
Սեպտեմբերի մեկի զանգը կրկին բացում է գիտելիքի դռները։ Թող ձեր յուրաքանչյուր օր լինի նոր բացահայտում, յուրաքանչյուր դաս՝ հաջողության աստիճան։ Ուսուցիչներին մաղթում եմ ուժ ու եռանդ, ծնողներին՝ հպարտություն, իսկ երեխաներին՝ երազանքների իրականացում։ Թող գիտելիքի լույսը մշտապես ուղեկից լինի ձեզ։ Շնորհավոր սեպտեմբերի մեկ։ Նոյեմբերյան համայնքի ղեկավար` Ա. Լ. Աղաբաբյան
|
|
30.08.25
Կողբի զորամասի կազմավորման 31-ամյակ
|
Կողբի զորամասի կազմավորման 31-ամյակի կապակցությամբ շնորհավորանքս ողջ հրամանատարական կազմին և բոլոր զինվորներին` մաղթանքով խաղաղության և անփորձանք ծառայության։ Փառք ու պատիվ բոլոր հայրենակիցներին, որ բանակաշինության հիմնադրման և հայրենիքի հզորացման գործին են ծառայել։ Նոյեմբերյան համայնքի ղեկավար` Ա. Լ. Աղաբաբյան
|
|
24.08.25
Հանդիպում-քննարկում
|
Այսօր Արշավասեր ակումբի նախաձեռնությամբ և Նոյեմբերյանի համայնքապետարանի աջակցությամբ Նոյեմբերյանի Իգնատ Մամյանի անվան քաղաքային գրադարանում տեղի ունեցավ հանդիպում ժամանակակից գրող և մեր հայրենակից Աշոտ Աղաբաբյանի հետ և նրա «Նմանակը» գրքի քննարկում:
|
|
23.08.25
Հայաստանի Անկախության հռչակագիր
|
Այսօր մենք ոգեկոչում ենք մեր պատմության ամենակարևոր էջերից մեկը՝ Հայաստանի Անկախության հռչակագիրը, որը հստակեցրեց մեր ժողովրդի դարավոր երազանքը՝ ապրել ազատ ու ինքնիշխան երկրում։ Շնորհավորում եմ բոլորիս այս խորհրդանշական օրը։ Թող մեր միասնական ուժն ու հավատը լինեն մեր պետության ամրության երաշխիքը։ Թող անկախության գաղափարները մեզ առաջնորդեն ապագայում` կառուցելու ուժեղ և հզոր Հայաստան։ Փա՛ռք մեր հերոսներին, Փա՛ռք մեր Անկախ Հայաստանին։ Նոյեմբերյան համայնքի ղեկավար` Ա. Լ. Աղաբաբյան
|
|
19.08.25
Գազամատակարարման պլանային անջատում Նոյեմբերյան համայնքի մի շարք հասցեներում
|
«Նոյեմբերյան» ԳԲԿ-ն սնող DN 100 տրամագծով կողմնատար-գազատարի 1.05 կմ-ում հայտնաբերված վնասված խողովակների փոխարինման, վթարային իրավիճակի կանխարգելման աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ օգոստոսի 20-ին ժամը 09:00-ից մինչև օգոստոսի 21-ը ժամը 21:00-ն, կդադարեցվի Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքի, Այրում, Կողբ, Բերդավան, Հաղթանակ, Զորական, Դովեղ, Լճկաձոր, Բագրատաշեն, Պտղավան, Դեղձավան, Դեբեդավան, Արճիս բնակավայրերի գազասպառողների գազամատակարարումը։
|
|
19.08.25
Բարեկարգման աշխատանքներ՝ Նոյեմբերյան քաղաքոմ
|
Խճապատման և հարթեցման աշխատանքներ Նոյեմբերյան քաղաքի Անտառագործների փողոցում։
|
|
18.08.25
Իրազեկում
|
2025 թվականի օգոստոսի 22-ին ժ.10:00-ից ժ.15:00-ն Նոյեմբերյան քաղաքում ՀՀ ՆԳՆ ՓԾ Տավուշի ՄՓՎ կողմից անց է կացվելու վարժանք՝ «Օդային տագնապ ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների կազմակերպումը» թեմայով: Ժամը 12:00-ին կգործարկվի շչակ:
|
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |