Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ինմասի 21-րդ կետով, հիմք ընդունելով Ջահան Իսրայելյանին պատկանող սեփականության վկայագիրը (ճաշարանի շենք) և Ջահան Յուրիկի Իսրայելյանի դիմումը՝ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է
Ուղղակի վաճառքով օտարել ՀՀ Տավուշի մարզ, համայնք Նոյեմբերյան գ. Ջուջևան, 6-րդ փողոց, 2/1 հողամաս հասցեում գտնվող 11-056-0038-0005 կադաստրային ծածկագրով 0.03945 հա մակերեսով համայնքի սեփականությունը հանդիսացող բնակավայրերի հասարակական կառուցապատման հողամասը` Ջահան Յուրիկի Իսրայելյանին սեփականության վկայագրով պատկանող 274.6 քմ մակերեսով ճաշարանի շենքի պահպանման և սպասարկման համար 132800 (մեկ հարյուր երեսուներկու հազար ութ հարյուր) ՀՀ դրամ կադաստրային արժեքով: |