Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը` ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է
1. Տալ համաձայնություն ՀՀ Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Դեբեդավան բնակավայրի վարչական տարածքում գտնվող, համայնքի սեփականությունը հանդիսացող 11-024-0154-0018 կադաստրային ծածկագրով 0.9154 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության վարելահողը տրամադրել վարձակալությամբ.
1) 0.9154 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության վարելահողի մեկնարկային վարձավճար սահմանել 7000 ՀՀ դրամ (տարեկան): 2) Վարձակալության ժամկետ սահմանել 24 տարի: 3) Վարձակալության տրամադրման գործընթացն ավարտել մեկ տարվա ընթացքում: 4) Հողամասն օգտագործել ըստ նպատակային նշանակության: |