Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը՝
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է 1. ՀՀ Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Բաղանիս բնակավայրի վարչական տարածքում գտնվող համայնքի սեփականությունը հանդիսացող 11-017-0110-0266 կադաստրային ծածկագրով 0.04133 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամասը (նպատակային նշանակությունը` գյուղատնտեսական, գործառնական նշանակությունը` խոտհարք) տրամադրել վարձակալությամբ:
1) վարձակալությամբ տրամադրվող 0.04133 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամասի մեկնարկային տարեկան վարձավճարը սահմանել 5000 ՀՀ դրամ,
2) վարձակալության ժամկետ սահմանել 24 տարի,
3) տարածքն օգտագործել ըստ նպատակային նշանակության,
4) վարձակալության տրամադրման գործընթացն ավարտել երկու տարվա ընթացքում: |