Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը՝
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է 1. ՀՀ Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Բագրատաշեն բնակավայրում գտնվող համայնքի սեփականությունը հանդիսացող 11-016-0252-0001 կադաստրային ծածկագրով 0.14376 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության արոտավայրը տրամադրել վարձակալությամբ.
1) վարձակալությամբ տրամադրվող 0.14376 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամասի մեկնարկային տարեկան վարձավճարը սահմանել 2000 ՀՀ դրամ
2) վարձակալության ժամկետ սահմանել 24 տարի
3) վարձակալության տրամադրման գործընթացն ավարտել մեկ տարվա ընթացքում
4) տարածքն օգտագործել ըստ նպատակային նշանակության: |