Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը`
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է 1. ՀՀ Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Կոթի բնակավայրում գտնվող համայնքի սեփականությունը հանդիսացող 11-041-0371-0004 կադաստրային ծածկագրով 2․00784 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամասը (նպատակային նշանակությունը` գյուղատնտեսական, գործառնական նշանակությունը` վարելահող) տրամադրել վարձակալությամբ.
1) վարձակալությամբ տրամադրվող 2․00784 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամասի մեկնարկային տարեկան վարձավճարը սահմանել 10000 ՀՀ դրամ,
2) վարձակալության ժամկետ սահմանել 24 տարի,
3) վարձակալության տրամադրման գործընթացն ավարտել երկու տարվա ընթացքում,
4) տարածքն օգտագործել ըստ նպատակային նշանակության: |