Այսօր: Շաբաթ, 10 Մայիսի 2025թ.
Նոյեմբերյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 32
ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 175-Ա
 

Զեկ. ՎԱՀԱԳՆ ՍԱՖԱՐՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Նոյեմբերյան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2025 թվականի N_
ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԿԱՅՈՒՆ ԶԱՐԳԱՑՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՔԱՂԱՔԱՊԵՏԵՐԻ ԴԱՇՆԱԳԻՐ ՀԱՆՈՒՆ ԿԼԻՄԱՅԻ ԵՎ ԷՆԵՐԳԻԱՅԻ» ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՄԻԱՆԱԼՈՒ ԱՌԱՋԱՐԿԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մաին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, հիմք ընդունելով «Քաղաքապետերի դաշնագիր հանուն կլիմայի և էներգիայի» նախաձեռնությանը (այսուհետ՝ նախաձեռնություն) միանալու մասին հայտարարությունը և առաջնորդվելով Եվրոպական միության կողմից իրականացվող նախաձեռնության դրույթներով՝

 ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է

  1. Տալ հավանություն Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի համայնքների կայուն զարգացմանն ուղղված Եվրոպական միության կողմից իրականացվող «Քաղաքապետերի դաշնագիր հանուն կլիմայի և էներգիայի» նախաձեռնությանը միանալու առաջարկին։
  2. Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի ղեկավարին՝

       1) մինչև 2026 թվականը նշանակել Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի կայուն էներգետիկ զարգացման և կլիմայի պահպանության գործողությունների ծրագրի մշակման պատասխանատու (այսուհետ՝ պատասխանատու)՝ էներգետիկ կառավարիչ,

    2) հանձնարարել պատասխանատուին՝ երկու տարվա ընթացքում Եվրոպական հանձնաժողովի «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» տարածաշրջանային ծրագրի և այլ գործընկերների աջակցությամբ, Դաշնագրի շրջանակներում մշակել Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի կայուն էներգետիկ զարգացման և կլիմայի պահպանության գործողությունների ծրագիրը, (Sustainable Energy and Climate Action Plan), ինչպես նաև համայնքի կլիմայի փոփոխության հանդեպ դիմակայունության բարձրացմանն ուղղված գործողությունները և միջոցառումները։

        3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԱՐՍԵՆ ԱՂԱԲԱԲՅԱՆ


Նախագիծ կազմող ՎԱՀԱԳՆ ՍԱՖԱՐՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(4.58 Մբ)
(317.50 Կբ)
(301.00 Կբ)
(87.90 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Տավուշի մարզ, ք. Նոյեմբերյան, Երևանյան 4
/0266/22703, /0266/22393
noyemberyan.tavush@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50198461@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner