Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, և նկատի ունենալով, որ Նոյեմբերյան համայնքի քաղաք Այրում Գործարարների փողոց, թիվ 23 պահեստ հասցեում գտնվող կառույցը կառուցված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի վրա և քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, չի գտնվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման ու անվտանգության գոտիներում, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք՝ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է
1. Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի քաղաք Այրում, Գործարարների փողոց, թիվ 23 պահեստ հասցեում գտնվող, 11-012-0131-0087 կադաստրային ծածկագրով 0.01035 հա մակերեսով հողամասը (նպատակային նշանակությունը՝ արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական, գործառնական նշանակությունը՝ գյուղատնտեսական արտադրական օբյեկտների) և հողամասում գտնվող 41.5 քմ արտաքին մակերեսով շինությունը՝ պահեստ, ուղղակի վաճառքով օտարել կառույցն իրականացրած Մխիթար Կարենի Անտոնյանին:
2. Կառույցի սպասարկման և պահպանման նպատակով հատկացված հողատարածքը և նրա վրա առկա շինությունը օտարել ըստ Հայաստանի Հանրապետության կառավարության 18.05.2006 թվականի թիվ 912-Ն որոշումով սահմանված գներով՝
1) 0.01035 հա մակերեսով հողամասի օտարման գինը կադաստրային արժեքին համապատասխան՝ (103.5 x 1221) 126380 (մեկ հարյուր քսանվեց հազար երեք հարյուր ութանասուն ) ՀՀ դրամ չափով։
2) 41.5 քմ արտաքին մակերեսով կառույցի գինը՝ (41.5 x 2418) 100350 (մեկ հարյուր հազար երեք հարյուր հիսուն) ՀՀ դրամ:
3. Կառույցն օգտագործել ըստ նպատակային և գործառնական նշանակության:
4. Գույքն օտարել ըստ Հայաստանի Հանրապետության կառավարության 18 մայիսի 2006 թվականի N 912-Ն որոշմամբ նախատեսված ժամկետներում: |