Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 67-րդ հոդվածով և հաշվի առնելով Նոյեմբերյան համայնքի ղեկավարի առաջարկությունը՝
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է 1. Օտարել Նոյեմբերյան համայնքի գյուղ Կողբ 6-րդ փողոց 454/4 հասցեում գտնվող 0.0751 հա մակերեսով հողամասը (նպատակային նշանակությունը՝ հատուկ պահպանվող տարածքների, գործառնական նշանակությունը` հանգստի համար նախատեսված), ծածկագիր՝ 11-041-0639-0009:
1) օտարվող հողամասի 1 (մեկ) քմ մակերեսի համար մեկնարկային գին սահմանել 600 ՀՀ դրամ:
2) տարածքն օգտագործել ըստ նպատակային նշանակության:
3) տարածքի օտարման գործընթացն ապահովել 1 /մեկ/ տարվա ընթացքում:
2. Առաջարկել Նոյեմբերյան համայնքի ղեկավարին դիմել ՀՀ Տավուշի մարզպետին միջնորդելու պետական լիազոր մարմնին՝ օտարվող հողամասի համար օտարման թույլտվություն ստանալու նպատակով: |