24.04.25
Հայոց Ցեղասպանության 110-րդ տարելից
|
Հայոց Ցեղասպանության 110-րդ տարելից։
|
|
22.04.25
Հայոց Եղեռնի 110-րդ տարելից
|
Հարգելի՛ հայրենակիցներ, Ապրիլի 23-ին՝ ժամը 20:00-ին, Նոյեմբերյանի համայնքապետարանի մերձակայքից կմեկնարկի ջահերով երթ դեպի Սուրբ Սարգիս եկեղեցի՝ ի հիշատակ 1915 թ.-ի Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի, որտեղ և կլինի բարեխոսության կարգ: Եվ ապրիլի 24-ին՝ ժամը 11:00-ին, նույն վայրից կսկսվի հիշատակի քայլերթ դեպի Սուրբ Սարգիս եկեղեցի՝ ծաղիկներ խոնարհելու և նահատակաց ոգեկոչելու:
|
|
21.04.25
Աշխատանքային հանդիպում Նոյեմբերյանի համայնքապետարանում
|
2025թ. ապրիլի 18-ին Նոյեմբերյանի համայնքապետարանում տեղի ունեցավ աշխատանքային հանդիպում, որը նվիրված էր ԵՀ «Քաղաքապետերի դաշնագիր» նախաձեռնության նպատակների և անդամակցող համայնքների հանձնառությունների, ինչպես նաև համայնքներին ԵՀ«Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» տարածաշրջանային ծրագրի և Գերմանական միջազգային համագործակցության ընկերությունը (GIZ) հայաստանյան գրասենյակի կողմից տրամադրվող տեխնիկական աջակցության ներկայացմանը:Համայնքապետարան այցելած պատվիրակության կազմում էին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության (Դաշնագրի ազգային համակարգող Հայաստանում)աշխատակազմի տեղական ինքնակառավարման քաղաքականության վարչության պետ՝ պարոն Աշոտ Գիլոյանը, ԳՄՀԸ-ի կողմից ...
Մանրամասն |
|
21.04.25
Արճիսի միջնակարգ դպրոցի փայլուն հաղթանակը հրաձգության հանրապետական առաջնությունում
|
Նոյեմբերյան համայնքի ղեկավար Արսեն Աղաբաբյանը հյուրընկալեց ապրիլի 8-ին կայացած «Հայաստանի Հանրապետության մարզերի և Երևան քաղաքի հանրակրթական դպրոցների 7-12-րդ դասարանների աշակերտների միջև Սպարտակիադա» մարզական միջոցառման շրջանակներում անցկացված հրաձգության հանրապետական փուլում հաղթանակած և առաջին տեղ գրաված Արճիսի միջնակարգ դպրոցի սաներին, զինղեկ՝ Մ․ Դավթյանի, տնօրեն՝ Հ․ Պողոսյանի և վարչական ղեկավար Ս․ Միկիչյանի ուղեկցությամբ։ Հանդիպումը ընթացավ շնորհավորանքներով, շնորհակալագրի և նվերների տրմամբ։
|
|
20.04.25
Սուրբ Զատիկ
|
Քրիստոս հարյավ ի մեռելոց։ Օրհնյալ է Հարությունը Քրիստոսի։
|
|
18.04.25
Հայտարարություն
|
Նոյեմբերյան համայնքի անասնապահությամբ զբաղվող տնտեսվարողներին Խնդրում ենք ս/թ. ապրիլի 20-ից անասունները հեռու պահեք համայնքի վարչական տարածքում գտնվող վարելահողերից:
|
|
16.04.25
Ոստիկանության աշխատողի օր
|
Շնորհավորում եմ ոստիկանական օրինապահ կառույցը համալրող բոլոր սպաներին և գործընկերներին` մաղթանքով մշտական բարի ծառայության և ամեն լավագույնի, որ պետք է լինի հայ ոստիկանինն ու իր ընտանիքինը։ Հարգանքներով` Նոյեմբերյան համայնքի ղեկավար` Ա. Լ. Աղաբաբյան
|
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |