Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի ապրիլի 29-ի թիվ 698-Ն որոշման 39-րդ կետի 1-ին ենթակետով՝
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է Սխալմամբ որպես քաղաքացու սեփականություն քարտեզագրված Նոյեմբերյան համայնքի Կողբ վարչական տարածքում գտնվող՝ 11-041-0012-0025 կադաստրային ծածկագրով 0,2078 հա մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասի նկատմամբ ճանաչել Նոյեմբերյան համայնքի սեփականության իրավունքը: |