Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 21-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի ապրիլի 29-ի թիվ 698-Ն որոշման 39-րդ կետի 1-ին ենթակետը և հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը՝
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է
1․ Սխալմամբ որպես քաղաքացու անվամբ հաշվառված ՀՀ Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Կողբ գյուղի 8-րդ փողոց, 71/4 հողամաս հասցեում գտնվող 11-041-0067-0001 կադաստրային ծածկագրով հողամասերից 0.01325 հա մակերեսով (նպատակային նշանակությունը՝ բնակավայրերի, գործառնական նշանակությունը՝ հասարակական կառուցապատման) հողամասի նկատմամբ ճանաչել Նոյեմբերյան համայնքի սեփականությունը։
2․ ՀՀ Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Կողբ գյուղի 8-րդ փողոց 71/4 հողամաս հասցեում գտնվող 11-041-0067-0001 կադաստրային ծածկագրով հողամասից 0.01325 հա մակերեսով հողամասը ուղղակի վաճառքի կարգով օտարել Լեռնիկ Արմենի Փաշիկյանին՝ որպես շինության պահպանման և սպասարկման տարածք:
1) Ուղղակի վաճառքի համար հողամասի 1 քմ մակերեսի գինը սահմանել կադաստրային արժեքին համապատասխան` 520 ՀՀ դրամ:
2) Հողամասն օտարել 2 տարվա ընթացքում:
3) Տարածքն օգտագործել ըստ նպատակային նշանակության: