Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի ապրիլի 29-ի թիվ 698-Ն որոշման 39-րդ կետի 1-ին ենթակետով՝
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է Սխալմամբ որպես քաղաքացու սեփականություն քարտեզագրված Նոյեմբերյան համայնքի Ոսկեվան գյուղի վարչական տարածքում գտնվող 11-050-0064-0011 կադաստրային ծածկագրով 0.5086 հա մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասի նկատմամբ ճանաչել Նոյեմբերյան համայնքի սեփականության իրավունքը: |