Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, և նկատի ունենալով, որ Նոյեմբերյան համայնքի գյուղ Հաղթանակ 1-ին փողոց, թիվ 73/1 արտադրամաս հասցեում գտնվող կառույցը կառուցված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի վրա և քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, չի գտնվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման ու անվտանգության գոտիներում, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք՝
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է 1. Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի գյուղ Հաղթանակ, 1-ին փողոց, թիվ 73/1 արտադրամաս հասցեում գտնվող, 11-043-0136-0043 կադաստարային ծածկագրով 0.00628 հա մակերեսով հողամասը (նպատակային նշանակությունը՝ արդյունաբերության,ընդերքօգտագործման և այլ արտադրական , գործառնական նշանակությունը՝ գյուղատնտեսական արտադրական օբյեկտների) և հողամասում գտնվող 28.45 քմ արտաքին մակերեսով կառույցը (արտադրամաս և պարիսպ), ուղղակի վաճառքով օտարել կառույցն իրականացրած <<ՖՐՈՒԿՏՈՒՍ>> ՍՊԸ-ին:
2. Կառույցի սպասարկման և պահպանման նպատակով հատկացված՝ 0.00628 հա մակերեսով հողատարածքը և հողամասի վրա առկա շինությունը օտարել ըստ Հայաստանի Հանրապետության կառավարության 18.05.2006 թվականի թիվ 912-Ն որոշումով սահմանված գներով՝
1) 0.00628 հա մակերեսով հողամասի օտարման գինը կադաստրային արժեքին համապատասխան՝ 13700 (62.8 x 217.8) ՀՀ դրամի արժեքով։
2) 28.45 քմ արտաքին մակերեսով կառույցի գինը՝ 35910(28.45 x 1262) ՀՀ դրամ արժեքով:
3. Կառույցն օգտագործել ըստ նպատակային և գործառնական նշանակության:
4. Գույքն օտարել ըստ Հայաստանի Հանրապետության կառավարության 18 մայիսի 2006 թվականի N 912-Ն որոշմամբ նախատեսված ժամկետներում: |