Այսօր: Կիրակի, 1 Հունիսի 2025թ.
Նոյեմբերյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 45
ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Համայնքի ղեկավարի որոշումները

ՆԱԽԱԳԻԾ



25 ապրիլի 2025 թ.

ՕՐԻՆԱԿԱՆԱՑՎԱԾ ԿԱՌՈՒՅՑՆ ԻՐ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՏԱՐԱԾՔՈՎ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետով, հիմք ընդունելով Նոյեմբերյան համայնքի ավագանու 2025 թվականի ապրիլի 11-ի թիվ 150-Ա որոշումը, ինչպես նաև հաշվի առնելով կառույցն իրականացրած՝ Ասիկ Արամի Ասատրյանի կողմից  25.04.2025 թվականին տրված  համաձայնությունը՝

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ

1. Նոյեմբերյան համայնքի  սեփականությունը հանդիսացող քաղաք Այրում Բարեկամության փողոց 5/4 ավտոտնակ հասցեում գտնվող 0.00334 հա մակերեսով հողամասում (ծածկագիր`11-012-0115-0105, նպատակային նշանակությունը` բնակավայրերի, գործառնական նշանակությունը`բնակելի կառուցապատման) առկա օրինականացված և համայնքային սեփականություն ճանաչված ավտոտնակը և սպասարկման համար նախատեսված 0.00334 հա մակերեսով հողամասը գնման նախապատվության իրավունքով, ուղղակի վաճառքի կարգով օտարել կառույցն իրականացրած՝ Ասիկ Արամի Ասատրյանին:

2.Ասիկ Արամի Ասատրյանը Նոյեմբերյանի համայնքապետարանի բյուջե  պետք է վճարի 80770 (66.8 x 1209)  ՀՀ դրամ  900395119135 հաշվին, որպես կառույցի օտարման գին և 40800 (33.4 x 1221) ՀՀ դրամ 900395119127 հաշվին (կադաստրային արժեք) որպես հողամասի օտարման գին:

3.  Վճարելուց հետո օրենսդրությամբ սահմանված կարգով կնքել անշարժ գույքի օտարման պայմանագիր:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐՍԵՆ ԱՂԱԲԱԲՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Նարեկ Դանիելյան  
Կից փաստաթղթեր՝
(26.18 Կբ)
(43.18 Կբ)
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Տավուշի մարզ, ք. Նոյեմբերյան, Երևանյան 4
/0266/22703, /0266/22393
noyemberyan.tavush@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50198461@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner