Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով , Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 50-րդ հոդվածով և հաշվի առնելով<<ՍԵՐՅՈԺԱ ԵՎ ԶՈՐԻԿ>> ՍՊԸ-ի կողմից 28.02.2022 թվականին ներկայացված դիմումը՝
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է
1. Տալ համաձայանություն ջրամատակարարման խողովակաշար անցկացնելու նպատակով Նոյեմբերյան համայնքի և <<ՍԵՐՅՈԺԱ ԵՎ ԶՈՐԻԿ>> ՍՊԸ-ի հետ ի դեմս տնօրեն Բագրատ Սերյոժայի Ավագյանի սերվիտուտ սահմանելու համար՝ Հաղթանակ բնակավայրի վարչական տարածքում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի նկատմամբ հետևյալ պայմաններով և ժամկետներով՝
11-043-0180-0027 կադաստրային ծածկագրով 0,00422 հա գյուղատնտեսական նշանակության արոտվայրի համար 25 տարի ժամկետով և տարեկան 2000 ՀՀ դրամ վճարով:
11-043-0180-0025 կադաստրային ծածկագրով 0,00634 հա գյուղատնտեսական նշանակության արոտվայրի համար 25 տարի ժամկետով և տարեկան 3000 ՀՀ դրամ վճարով:
11-043-0543-0002 կադաստրային ծածկագրով 0,00036 հա գյուղատնտեսական նշանակության այլ հողամասի համար 25 տարի ժամկետով և տարեկան 1000 ՀՀ դրամ վճարով: