Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի ապրիլի 29-ի թիվ 698-Ն որոշման 39-րդ կետի 1-ին ենթակետով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, ՀՀ կառավարության 26 մայիսի 2016 թվականի N 550-Ն որոշումով և հաշվի առնելով Արսեն Նորիկի Նասիբյանի դիմումը՝
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է 1․ Սխալմամբ որպես քաղաքացու սեփականություն քարտեզագրված Նոյեմբերյան համայնքի գյուղ Կողբ 43-րդ փողոց, 3/1 հողամաս հասցեում գտնվող՝ 11-041-0178-0028 կադաստրային ծածկագրով 0․04821 հա մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասի նկատմամբ ճանաչել Նոյեմբերյան համայնքի սեփականության իրավունքը:
2․ Նոյեմբերյան համայնքի գյուղ Կողբ 43-րդ փողոց, 3/1 հողամաս հասցեում գտնվող՝ 11-041-0178-0028 կադաստրային ծածկագրով 0․04821 հա մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասի նկատմամբ պետական գրանցում կատարելուց հետո հողամասը (նպատակային նշանակությունը՝ բնակավայերերի, գործառնական նշանակությունը՝ բնակելի կառուցապատման) ուղղակի վաճառքով վաճառել Արսեն Նորիկի Նասիբյանին և Անահիտ Սուրենի Աբովյանին ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող 11-041-0178-0009 (վկայական N 30052024-11-0098) կադաստրային ծածկագրով անշարժ գույքին սպասարկման տարածքի ընդլայնման նպատակով: |