Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 67-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը՝
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է
- Աճուրդային կարգով օտարել ՀՀ Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Կոթի բնակավայրի 10-րդ փողոց թիվ 8/2 հողամաս հասցեի 11-040-0043-0021 կադաստրային ծածկագրով 0.06283 հա մակերեսով (նպատակային նշանակությունը բնակավայրերի, գործառնական նշանակությունը բնակելի կառուցապատման) հողամասը.
1) օտարման մեկնարկային գին սահմանել 100 ՀՀ դրամ՝ 1 (մեկ) քմ-ի համար, 2) տարածքն օգտագործել ըստ նպատակային նշանակության, 3) տարածքի օտարման գործընթացն ապահովել 2 (երկու) տարվա ընթացքում:
|