Ղեկավարվելով ՀՀ հողային օրենսգրքի 66 հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով և հաշվի առնելով որ հողամասը չի գտնվում Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողերի կազմում, ինժեներա-տրանսպորտային օբյեկտների օտարման ու անվտանգության գոտիներում, ինչպես նաև հաշվի առնելով ուղղակի վաճառքի գնման նախապատվության փաստը՝
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է
1. Արսեն Նորիկի Նասիբյանին և Անահիտ Սուրենի Աբովյանին պատկանող ՀՀ Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Կողբ բնակավայրի վարչական տարածքում 43-րդ փողոց 31 հասցեում գտնվող 11-041-0178-0009 կադաստրային ծածկագրում գտնվող, նպատակային նշանակությունը՝ բնակավայրերի գոռծառնական նշանակությունը՝ բնակելի կառուցապատման համայնքային սեփականություն հանդիսացող 0.0484 հա մակերեսով հողամասը գնման նախապատվության իրավունքով, ուղղակի վաճառքով օտարել Արսեն Նորիկի Նասիբյանին և Անահիտ Սուրենի Աբովյանին.
1) ուղղակի վաճառքի համար հողամասի օտարման գին սահմանել 249163,2 ՀՀ դրամ 2) հողամասն օգտագործել ըստ նպատակային նշանակության 3) հողամասն օտարել 1 (մեկ) տարվա ընթացքում:
|