Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին»  օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը` 
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է 1. Տալ համաձայնություն ՀՀ Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Բագրատաշեն բնակավայրի սեփականությունը հանդիսացող 0.14177 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամասը (ծածկագիր 11-016-0232-0013, նպատակային նշանակությունը` գյուղատնտեսական, գործառնական նշանակությունը` վարելահող) վարձակալությամբ տրամադրելու համար: 
1) 0.14177 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության վարելահողի մեկնարկային տարեկան վարձավճարը սահմանել 3000 ՀՀ դրամ : 
2) Վարձակալության ժամկետ սահմանել 24 տարի: 
3) Վարձակալության տրամադրման գործընթացն ավարտել մեկ տարվա ընթացքում: 
4) Տարածքն օգտագործել ըստ նպատակային նշանակության:  |