Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 67-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը՝
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է Օտարել Նոյեմբերյան համայնքի Կողբ բնակավայրի սեփականությունը հանդիսացող 11-041-0200-0002 ծածկագրով (նպատակային նշանակությունը՝ գյուղատնտեսական, գործառնական նշանակությունը` վարելահող) 0.75439 հա մակերեսով հողամասը:
1) Օտարվող հողամասի համար մեկնարկային գին սահմանել 496000 ՀՀ դրամ:
2) Տարածքն օգտագործել ըստ նպատակային նշանակության:
3) Տարածքի օտարման գործընթացն ապահովել 1 (մեկ) տարվա ընթացքում: |