Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի ապրիլի 29-ի թիվ 698-Ն որոշման 39-րդ կետի 1-ին ենթակետով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 67-րդ հոդվածով`
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է Տալ համաձայնություն սխալմամբ քաղաքացու անվամբ հաշվառված ՀՀ Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Բաղանիս բնակավայրում գտնվող՝ 11-017-0009-0018 կադաստրային ծածկագրով 0.06176 հա մակերեսով հողամասի (նպատակային նշանակությունը՝ բնակավայրերի, գործառնական նշանակությունը բնակելի կառուցապատման) և 11-017-0009-0020 կադաստրային ծածկագրով 0.01671 հա մակերեսով հողամասի (նպատակային նշանակությունը՝ բնակավայրերի, գործառնական նշանակությունը բնակելի կառուցապատման) նկատմամբ Նոյեմբերյան համայնքի սեփականության իրավունքը ճանաչելու համար: |