Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, հաշվի առնելով Արամայիս Սեյրանի Մկրտումյանի դիմումը՝
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է Տալ համաձայնություն Նոյեմբերյանի համայնքի Արճիս բնակավայրի 1-ին փողոց թիվ 5 հասցեում գտնվող վարչական շենքի առաջին հարկից երկու սենյակ, ընդհանուր՝ 16,51 քմ մակերեսով տարածքը վարձակալական հիմունքներով տրամադրել Արամայիս Սեյրանի Մկրտումյանին․
1) տարածքը վարձակալությամբ տրամադրել 50 / հիսուն/ տարի ժամկետով,
2) վարձակալության համար վարձավճար սահմանել ամսական 250 ՀՀ դրամ գումար 1/մեկ/ քմ մակերեսի համար, ընդհանուր՝ ամսական 4150 ՀՀ դրամ։
3) վարձակալված տարածքն օգտագործել ըստ նպատակային նշանակության,
4) վարձակալության պայմանագիրը կնքել 1 /մեկ/ տարվա ընթացքում։ |