|
04.11.25
Սոցիալական աշխատողի օր
|
|
Սրտանց շնորհավորում եմ Սոցիալական աշխատողի մասնագիտական տոնի կապակցությամբ։ Սա դժվարին և պատասխանատու առաքելություն է, որ պահանջում է անմնացորդ նվիրում, սրտացավություն և բարձր պատասխանատվություն։ Ձեր մարդասիրական և նվիրված աշխատանքը համայնքի արժեքավոր առաքելություններից է։ Շնորհակալություն համայնքի բնակիչների հանդեպ ցուցաբերած հոգատար վերաբերմունքի, անսպառ նվիրումի և պատրաստակամության համար։Թող Ձեր կարևոր ու բարի առաքելությունը միշտ ուղեկցվի հարգանքով, սիրով և բարձր գնահատանքով։Մաղթում եմ առողջություն, համբերություն, մասնագիտական աճ և հաջողություններ Ձեր կարևոր ու մարդասիրական գործունեության մեջ։ ...
Մանրամասն |
|
|
04.11.25
Իրազեկում
|
|
Նոյեմբերյան համայնքի հարգելի՛ բնակիչներ․ Նոյեմբերի 24-ին՝ ժամը 11:00-ին, Նոյեմբերյանի համայնքապետարանի նիստերի դահլիճում կկայանա հանրային լսում, որի ընթացքում կքննարկվեն Տեղական տուրքերի և վճարների դրույքաչափեր սահմանելու վերաբերյալ ավագանու որոշումները, իսկ ժամը 12:00-ին կքննարկվի 2026 թվականի տեղական բյուջեի նախագիծ։ Միացե՛ք, եղեք մասնակից համայնքային որոշումների ընդունման գործընթացին:
|
|
|
03.11.25
Հայտարարություն
|
Համայնքի հարգելի´ բնակիչներ Համայնքապետարանի ղեկավար աշխատակազմի և բնակավայրերի բնակիչների հետ նախատեսվում են հանդիպումներ՝ քննարկելու 2022-2025թթ․ ընթացքում իրականացված ծրագրերը, ընթացիկ աշխատանքները և համայնքի զարգացման հետագա ուղղությունները։ Առաջիկա հանդիպումները տեղի կունենան նոյեմբերի 5-ին՝  Լճկաձոր բնակավայրի վարչական կենտրոնում` ժամը 11:00-ին  Այրում քաղաքի վարչական կենտրոնում` ժամը 12:00-ին  Հաղթանակ բնակավայրի «Հաղթանակի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի դահլիճում (հասցե 4-րդ փ․, շենք 22)` ժամը 14:00-ին  Զորական բնակավայրի վարչական կենտրոնում` ժամը 15:00-ին
|
|
|
01.11.25
Ոսկե Աշուն
|
Այսօր Պտղավան բնակավայրը ողողված էր աշնանային գույներով: Երիտասարդների նախաձեռնությամբ և վարչական ղեկավար Կարեն Աբովյանի աջակցությամբ իրականացվեց «Ոսկե Աշուն» միջոցառումը։ Տոնական օրը զարդարեցին մշակութային գեղեցիկ կատարումներ, ազգային խոհանոցի վարպետության դասեր և անակնկալներ՝ ստեղծելով միասնականության ու բարեկամության անկրկնելի մթնոլորտ։
|
|
|
31.10.25
Հանդիպում բնակիչների հետ
|
|
Հոկտեմբերի 30-ին Նոյեմբերյանի համայնքապետարանի ղեկավար աշխատակազմը հանդիպեց Դեղձավան, Պտղավան և Արճիս բնակավայրերի բնակիչների հետ՝ քննարկելու ընթացիկ ու առաջիկա ծրագրերը։ Քննարկվեցին մրգերի իրացման, ոռոգման, կոյուղու, ճանապարհների, հանրային տարածքների և զբաղվածության խնդիրները։ Աշխատակազմի կողմից ներկայացվեցին լուծման տարբերակներ՝ սեպտիկ հորի տեղադրում, ոռոգման խողովակների անցկացում, սառնարանային տնտեսության ստեղծում և համագործակցային ծրագրեր։Մի շարք հարցեր լուծվեցին տեղում։Աշխատանքային խումբը նաև այցելեց Արճիսի երիտասարդների առաջարկած ապագա զբոսայգու տարածք՝ նախապատրաստական աշխատանքների մեկնարկի նպատակով։Համայնքի ղեկավար Արսեն Աղաբաբյանը շնորհակալություն հայտնեց բնակիչներին մասնակցության և համայնքային ...
Մանրամասն |
|
|
29.10.25
Հայտարարություն
|
«Վեոլիա Ջուր» ընկերության կողմից` 2025 թվականի հոկտեմբերի 30-ին, Նոյեմբերյան քաղաքի Տերյան փողոցում վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելու նպատակով, կատարվելու են պլանային ջրանջատումներ ստորև նշված փողոցներում.  Զորավար Անդրանիկ  Կամոյի  Տերյան  Դպրոցականների  Կարախանյան  Մայիսյան  Սայաթ-Նովա  Հաղթանակի  Սարահարթի  Նժդեհի  Նոյեմբերի 29-ի  Խուդյակովի  Խանջյան  Վերոնայի  Շահումյան  Աբովյան
|
|
|
28.10.25
Հայտարարություն
|
Համայնքի հարգելի´ բնակիչներ Համայնքապետարանի ղեկավար աշխատակազմի և բնակավայրերի բնակիչների հետ նախատեսվում են հանդիպումներ՝ քննարկելու 2022-2025թթ․ ընթացքում իրականացված ծրագրերը, ընթացիկ աշխատանքները և համայնքի զարգացման հետագա ուղղությունները։ Առաջիկա հանդիպումները տեղի կունենան հոկտեմբերի 30-ին՝  Դեղձավան բնակավայրի վարչական կենտրոնում` ժամը 11:00-ին  Պտղավան բնակավայրի վարչական կենտրոնում` ժամը 12:00-ին  Արճիս բնակավայրի վարչական կենտրոնում` ժամը 14:00-ին
|
|
| 1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |