| 
                            
                                    04.11.25  
                                    Սոցիալական աշխատողի օր
                         | 
                     
                    
                        | 
                            
                            Սրտանց շնորհավորում եմ Սոցիալական աշխատողի մասնագիտական տոնի կապակցությամբ։ Սա դժվարին և պատասխանատու առաքելություն է, որ պահանջում է անմնացորդ նվիրում, սրտացավություն և բարձր պատասխանատվություն։ Ձեր մարդասիրական և նվիրված աշխատանքը համայնքի արժեքավոր առաքելություններից է։  Շնորհակալություն համայնքի բնակիչների հանդեպ ցուցաբերած հոգատար վերաբերմունքի, անսպառ նվիրումի և պատրաստակամության համար։Թող Ձեր կարևոր ու բարի առաքելությունը միշտ ուղեկցվի հարգանքով, սիրով և բարձր գնահատանքով։Մաղթում եմ առողջություն, համբերություն, մասնագիտական աճ և հաջողություններ Ձեր կարևոր ու մարդասիրական գործունեության մեջ։                          ...
                            Մանրամասն | 
                     
                 
                
             | 
			
				
                
                
                    
                        | 
                            
                                    04.11.25  
                                    Իրազեկում
                         | 
                     
                    
                        | 
                            
                             Նոյեմբերյան համայնքի հարգելի՛ բնակիչներ․ Նոյեմբերի 24-ին՝ ժամը 11:00-ին, Նոյեմբերյանի համայնքապետարանի նիստերի դահլիճում կկայանա հանրային լսում, որի ընթացքում  կքննարկվեն Տեղական տուրքերի և վճարների դրույքաչափեր սահմանելու վերաբերյալ ավագանու որոշումները, իսկ ժամը 12:00-ին կքննարկվի 2026 թվականի  տեղական բյուջեի նախագիծ։ Միացե՛ք, եղեք մասնակից համայնքային որոշումների ընդունման գործընթացին: 
                             | 
                     
                 
                
             | 
			
				
                
                
                    
                        | 
                            
                                    03.11.25  
                                    Հայտարարություն
                         | 
                     
                    
                        
                            
                            Համայնքի հարգելի´ բնակիչներ   Համայնքապետարանի ղեկավար աշխատակազմի և բնակավայրերի բնակիչների հետ նախատեսվում են հանդիպումներ՝ քննարկելու 2022-2025թթ․ ընթացքում իրականացված ծրագրերը, ընթացիկ աշխատանքները և համայնքի զարգացման հետագա ուղղությունները։   Առաջիկա հանդիպումները տեղի կունենան նոյեմբերի 5-ին՝   Լճկաձոր բնակավայրի վարչական կենտրոնում` ժամը 11:00-ին   Այրում քաղաքի վարչական կենտրոնում` ժամը 12:00-ին   Հաղթանակ բնակավայրի «Հաղթանակի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի դահլիճում (հասցե 4-րդ փ․, շենք 22)` ժամը 14:00-ին   Զորական բնակավայրի վարչական կենտրոնում` ժամը 15:00-ին  
                             | 
                     
                 
                
             | 
			
				
                
                
                    
                        | 
                            
                                    01.11.25  
                                    Ոսկե Աշուն
                         | 
                     
                    
                        
                            
                            Այսօր Պտղավան բնակավայրը ողողված էր աշնանային գույներով: Երիտասարդների նախաձեռնությամբ և վարչական ղեկավար Կարեն Աբովյանի աջակցությամբ իրականացվեց «Ոսկե Աշուն» միջոցառումը։ Տոնական օրը զարդարեցին մշակութային գեղեցիկ կատարումներ, ազգային խոհանոցի վարպետության դասեր և անակնկալներ՝ ստեղծելով միասնականության ու բարեկամության անկրկնելի մթնոլորտ։    
                             | 
                     
                 
                
             | 
			
				
                
                
                    
                        | 
                            
                                    31.10.25  
                                    Հանդիպում բնակիչների հետ
                         | 
                     
                    
                        | 
                            
                            Հոկտեմբերի 30-ին Նոյեմբերյանի համայնքապետարանի ղեկավար աշխատակազմը հանդիպեց Դեղձավան, Պտղավան և Արճիս բնակավայրերի բնակիչների հետ՝ քննարկելու ընթացիկ ու առաջիկա ծրագրերը։ Քննարկվեցին մրգերի իրացման, ոռոգման, կոյուղու, ճանապարհների, հանրային տարածքների և զբաղվածության խնդիրները։ Աշխատակազմի կողմից ներկայացվեցին լուծման տարբերակներ՝ սեպտիկ հորի տեղադրում, ոռոգման խողովակների անցկացում, սառնարանային տնտեսության ստեղծում և համագործակցային ծրագրեր։Մի շարք հարցեր լուծվեցին տեղում։Աշխատանքային խումբը նաև այցելեց Արճիսի երիտասարդների առաջարկած ապագա զբոսայգու տարածք՝ նախապատրաստական աշխատանքների մեկնարկի նպատակով։Համայնքի ղեկավար Արսեն Աղաբաբյանը շնորհակալություն հայտնեց բնակիչներին մասնակցության և համայնքային ...
                            Մանրամասն | 
                     
                 
                
             | 
			
				
                
                
                    
                        | 
                            
                                    29.10.25  
                                    Հայտարարություն
                         | 
                     
                    
                        
                            
                            «Վեոլիա Ջուր» ընկերության կողմից` 2025 թվականի հոկտեմբերի 30-ին, Նոյեմբերյան քաղաքի Տերյան փողոցում վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելու նպատակով, կատարվելու են պլանային ջրանջատումներ ստորև նշված փողոցներում.      Զորավար Անդրանիկ   Կամոյի   Տերյան   Դպրոցականների   Կարախանյան   Մայիսյան   Սայաթ-Նովա   Հաղթանակի   Սարահարթի   Նժդեհի   Նոյեմբերի 29-ի   Խուդյակովի   Խանջյան   Վերոնայի   Շահումյան   Աբովյան  
                             | 
                     
                 
                
             | 
			
				
                
                
                    
                        | 
                            
                                    28.10.25  
                                    Հայտարարություն
                         | 
                     
                    
                        
                            
                            Համայնքի հարգելի´ բնակիչներ   Համայնքապետարանի ղեկավար աշխատակազմի և բնակավայրերի բնակիչների հետ նախատեսվում են հանդիպումներ՝ քննարկելու 2022-2025թթ․ ընթացքում իրականացված ծրագրերը, ընթացիկ աշխատանքները և համայնքի զարգացման հետագա ուղղությունները։   Առաջիկա հանդիպումները տեղի կունենան հոկտեմբերի 30-ին՝     Դեղձավան բնակավայրի վարչական կենտրոնում` ժամը 11:00-ին   Պտղավան բնակավայրի վարչական կենտրոնում` ժամը 12:00-ին   Արճիս բնակավայրի վարչական կենտրոնում` ժամը 14:00-ին  
                             | 
                     
                 
                
             | 
			
				| 1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |