|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ Նոյեմբերյան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնք ՀՀ Տավուշի մարզ, ք. Նոյեմբերյան, /0266/22703, /0266/22393, noyemberyan.tavush@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
17 նոյեմբերի 2025 թվականի N 2151-Ա |
ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԸ ԸՆԴԼԱՅՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 8-րդ կետով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, և հիմք ընդունելով Նոյեմբերյան համայնքի ավագանու 2025 թվականի Նոյեմբերի 14-ի N 343-Ա որոշումը՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ Նոյեմբերյան համայնքի գյուղ Հաղթանակ, 4-րդ փողոց, 1-ին նրբանցք, 25 հողամաս հասցեում գտնվող՝ 11-043-0015-0028 կադաստրային ծածկագրով 0.07001 հա մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասը ուղղակի վաճառքով օտարել Վարուժան Պողոսի և Մարինե Սմբատի Ժամկոչյաններին ՝ սեփականության իրավունքով նրանց պատկանող 11-043-0015-0015 կադաստրային ծածկագրով անշարժ գույքի ընդլայնման նպատակով 152400 ՀՀ դրամ (217,8 X 700.1) արժեքով, որը պետք է վճարվի Նոյեմբերյան համայնքի 900395102032 գանձապետական հաշվին: |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ ՄՀԵՐ ԱՂԱՄՅԱՆ
|
| Կից փաստաթղթեր՝ |
 |
(25.82 Կբ)
|
|
|
|
|
| Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|