Հիմք ընդունելով «Հանրային կազմակերպությունների հաշվապահական հաշվառման մասին» օրենքի 14-րդ հոդվածը և ՀՀ ֆինանսների նախարարի 08.01.2016 թվականի թիվ 2-Ն հրամանով հաստատված «Հանրային հատվածի կազմակերպությունների ակտիվների և պարտավորությունների պարտավորությունների պարտադիր գույքագրման» կարգը ՀՀ Տավուշի մարզի Նոյեմբերյանի համայնքապետարանի տարեկան ֆինանսական հաշվետվությունների արժանահավատությունն ապահովելու, հիմնական միջոցների ոչ պիտանի ճանաչնելու, դուրս գրելու և օտարելու գործընթացը կանոնակարգելու նպատակով՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1. Նոյեմբերյանի համայնքապետարանի ակտիվնեի և պարտավորությունների գույքագրում անցկացնելու նպատակով ստեղծել գույքագրման կենտրոնական հանձնաժողով՝ համաձայն հավելվածի:
2. Բնակավայրերի վարչական ղեկավարներին՝ բնակավայրերում գտնվող համայնքի և համայնքային ենթակայության հիմնարկների ակտիվների և պարտավորությունների գույքագրում անցկացնելու նպատակով տեղում ստեղծել համապատասխան հանձնաժողովներ:
3. Նոյեմբերյանի համայնքային ենթակայության հիմնարկների տնօրեններին՝ տեղերում ստեղծել հանձնաժողովներ գույքագրման աշխատանքները իրականացնելու նպատակով:
4. Գույքագրումը սկսել 01.02.2025 թվականին և ավարտել 15.02.2025 թվականին:
5. Գույքագրման աշխատանքներն ավարտելուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում գրավոր ներկայացնել համայնքի ղեկավարին: