| Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 67-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին»  օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ  կետով, հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է 1. Աճուրդային կարգով օտարել ՀՀ Տավուշի մարզ, համայնք Նոյեմբերյան գյուղ Կողբ, 6-րդ փողոց 31/3 հողամաս հասցեում գտնվող՝  11-041-0133-0142 կադաստրային ծածկագրով 0․05 հա մակերեսով (նպատակային նշանակությունըՙ բնակավայրերի, գործառնական նշանակությունըՙ բնակելի կառուցապատման) հողամասը. 1) օտարման մեկնարկային գին սահմանել 520 ՀՀ դրամ՝ 1 (մեկ) քմ-ի համար, 2) տարածքն օգտագործել ըստ նպատակային նշանակության, 3) տարածքի օտարման գործընթացն ապահովել 2 (երկու) տարվա ընթացքում: |