Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, և հիմք ընդունելով Նոյեմբերյան համայնքի ավագանու 2025 թվականի հունիսի 25-ի N 211-Ա որոշումը՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
Նոյեմբերյան համայնքի վարչական սահմաններում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող՝ 11-055-0349-0001 կադաստրային ծածկագրով 8.68935 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության վարելահողն և 11-055-0349-0002 կադաստրային ծածկագրով 2.12638 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության հնդավոր հողամասերն՝ (ընդհանուր՝ 10.81573 հա, սեփականության վկայական ՝ 24062025-11-0022) ուղղակի վաճառքով օտարել Մեխակ Նարիմանի Հարությունյանին՝ 24605000 ՀՀ դրամ արժեքով, որը պետք է վճարվի Նոյեմբերյան համայնքի 900395113245 գանձապետական հաշվին: