Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի ապրիլի 29-ի թիվ 698-Ն որոշման 39-րդ կետի 1-ին ենթակետով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 67-րդ հոդվածով`
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է Սխալմամբ որպես քաղաքացու սեփականություն քարտեզագրված Նոյեմբերյան համայնքի Բաղանիս բնակավայրի վարչական տարածքում գտնվող 11-017-0049-0006 կադաստրային ծածկագրով հողամասը, նպատակային նշանակությունը՝ գյուղատնտեսական, գործառնական նշանակությունը՝ այլ, հողամասի նկատմամբ ճանաչել Նոյեմբերյան համայնքի սեփականության իրավունքը: |